Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն ուղղված է բացառապես
ներքին լսարանին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել
հունգարացի գիտնական, քաղաքագիտության պրոֆեսոր Լասլո Քեմենին:
«Ալիևը
պետք է ապացուցի իր ուժն ու նվիրվածությունն Ադրբեջանի շահերին», - նշել է
փորձագետը: Նա ընդսմին հավելել է, որ Ալիևը, չնայած այդ հայտարարությանը, մեկնում
է Սոչի` հանդիպելու նախագահների հետ: Միևնույն ժամանակ Քեմենին համոզված է, որ
Ադրբեջանի նախագահի նմանօրինակ հայտարարությունները ցանկալի աջակցություն չեն
գտնի, քանի որ հիմնական խաղացողներն զբաղված են ուրկրաինական ճգնաժամի կարգավորմամբ և նոր բախումներ չեն ցանկանում:
Հիշեցնենք,
որ օգոստոսի 8-ին, Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ
Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հետ
Սոչիի հանդիպման նախօրեին
Ադրբեջանի նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Պատերազմը դեռ ավարտված չէ,
ավարտվել է դրա միայն առաջին փուլը, հնարավոր է` սկսվի երկրորդ փուլ»: