Ցյուրիխի արձանագրությունների վավերացումն ու իրագործումը կախված է Թուրքիայից: Հունիսի 24-այդ մասին հայտարարել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատման գործընթացը Երևանի նախաձեռնությունն էր: ՙԲանակցությունների երկար և ծանր գործընթացից հետո մենք հանգեցինք համաձայնության և 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրեցինք արձանագրություններ: Դժբախտաբար, Թուրքիան հրաժարվեց վավերացնել փաստաթղթերը և կատարել ստանձնած պարտավորությունները` առանց նախապայմանների՚, - հիշեցրել է նա:
Նալբանդյանի ասելով, Հայաստանի դիրքորոշումն այդ առումով համընկնում է բազմաթիվ երկրների, այդ թվում` Եվրախորհրդի անդամների, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշմանը: ՙԱյսօր գնդակը Թուրքիայի դաշտում է: Արձանագրությունների վավերացումը և կատարումը Թուրքիայի ձեռքում է՚, - ասել է Հայաստանի արտգործնախարարը: