Հայ լրագրողներն առաջին անգամ հնարավորություն են ստացել
մասնակցել «Ռոստելեկոմ» ընկերության «Տեխնոլոգիաների
կյանքի համար – ինտերնետը լույսի արագությամբ» խորագրով ամենամյա 4-րդ մրցույթին:
Այս պահից մրցույթը ձեռք է բերում միջազգային կարգավիճակ: Այս մասին այսօր կայացած
մամուլի ասուլիսում հայտարարել է «Ռոստելեկոմ» ընկերության արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի ներկայացուցիչ
Իրինա Ժաբրովան:
Նրա խոսքով, Հայաստանի հաղթողներից մեկը որպես
մրցանակակիր 2015 թվականի աշնանը ռուսաստանյան պատվիրակության կազմում կմեկնի
Շենչժեն (Չինաստան), Huawei ընկերություն: Հայտերը կարող են ներկայացվել www.smi.rt.ru կայքում, մինչև հաջորդ տարվա ապրիլի 10-ը, իսկ մրցույթի
արդյունքները կամփոփվեն ամռանը, ասել է Ժաբրովան: Նա նշել է, որ մրցույթն անց է
կացվում 2011 թվականից և ամեն տարի հավաքում է մոտ 500 աշխատանք: «Մենք
հետաքրքրված ենք, որպեսզի IT ոլորտի վերաբերյալ լինի ավելի շատ որակյալ և
պրոֆեսիոնալ տեղեկատվություն»,-ասել է նա:
Մրցույթն անց է կացվում ԶԼՄ-ների բոլոր
ներկայացուցիչների շրջանում, որոնք լուսաբանում են IT-ոլորտը: 2015 թվականի
մայիսին Հայաստանից կընտրվի մեկ հաղթող, որը կմեկնի Չինաստան:
«Համոզված եմ, որ ԶԼՄ-ների մրցույթը դրականորեն
կանդրադառնա Հայաստանում IT ոլորտի ավելի խորը և հանգամանալից լուսաբանման
վրա»,-ասել է այսօրվա մամուլի ասուլիսում «GNC-ALFA» ՓԲԸ («Ռոստելեկոմի»
դուստրը) գլխավոր
տնօրեն
Հայկ
Ֆարմանյանը:
Նշենք, որ «Ռոստելեկոմ» ընկերությունը
խոշորագույն հեռահաղորդակցական ընկերույթուններից է Ռուսաստանում և Եվրոպայում,
որն իր ներկայությունն է ապահավում շուկայի բոլոր հատվածներում, ընդգրկելով ավելի
քան 34 մլն.տնային տնտեսություն: Լայնաշերտ ինտերնետի և վճարովի հեռուստատեսության
շուկայում ընկերությունն առաջատար դիրքեր է զբաղեցնում Ռուսաստանում: Ինտերնետի
գծով ընկերության բաժանորդների թիվը հասնում է 11.0 միլիոնի, իսկ
հեռուստատեսության գծով` մոտ 7.8 միլիոնի, որից 2.5 միլիոնը դիտոմ է դաշնային
ունիկալ պրոդուկտը` «Ինտերակտիվ ՏՎ»-ն:
2014 թվականի 3-րդ եռամսյակում ընկերության
կոնսոլիդացված հասույթը կազմել է 75.5 մլրդ.ռուբլի, OIBA-ն հասել է 26.1
մլրդ.ռուբլու (հասույթի 34.6%-ը), իսկ զուտը շահույթը կազմել է 24.5 մլրդ.ռուբլի:
«Ռոստելեկոմ» ընկերությունը հանդիսանում է
ռուսաստանյան տարբեր մակարդակների պետական իշխանական մարմինների և կորպորատիվ
բաժանորդների շուկայի անվիճելի առաջատարը:
Ընկերությունն առաջատար դիրքեր ունի նաև
էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների ամպային տեխնոլոգիաների
կիրառման, մասնավորապես, առողջապահության, կրթության, անվտանգության,
կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:
Ընկերության կայուն ֆինանսական
վիճակը հաստատված է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով: Fitch Ratings-ն այն գնահատում է վարկանիշային
աղյուսակի «BBB-» մակարդակում, իսկ Standard&Poor's-ը`
«BB+» մակարդակում: