ՙԱդրբեջանը միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման` մասնավորապես, օկուպացված բոլոր տարածքներից ՀՀ զինված ուժերի անվերապահ և շուտափույթ դուրս բերման կողմնակից է`ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի հիման վրա՚ օգոստոսի 15-ին Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 3-րդ գագաթնաժողովի շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքով, ագրեսիվ անջատողականությունը, ազգային և էթնիկ հողի վրա հակամարտությունները, պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածքային ամբողջականության բռնի կորպով փոփոխմանն ուղղված քայլերը պետք է որպես լուրջ վտանգ ներկայացնող սպառնալիք գնահատվեն: ՙՂարաբաղյան հակամարտությունը դրա վառ օրինակն է՚,- հավաստիացրել է Մամեդյարովը`գանգատվելով ՙէթնիկ զտումներից, Ադրբեջանի հողերի 20%-ի օկուպացումից, միլիոն փախստականների և հարկադիր վերաբնակաների առկայությունից՚: