Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 31-ին տեղի ոնեցած ճեպազրույցում չի բացառել, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագների նորից կբարձրանան:
Մասնավորապես, նա հայտարարել է, որ ստեղծվում է հանձնաժողով, որը կուսումնասիրի ստեղծված իրավիճակը: Նրա խոսքերով, քննարկվող հարցերի շարքում կլինեն նաև ուսանողների և սոցիալապես անապահով քաղաքացիների համար ուղեվարձերի արտոնյալ պայմաների սահմանման հարցը: Ըստ քաղաքապետի, անհրաժեշտ է գործարկել ուղեվարձերի միասնական համակարգ` տոմսերով: ՙԱնհրաժեշտ է նաև գտնել տրանսպորտային ծառայությունների բարելավման ուղիներ՚,-ընդգծել է Մարգարյանը: