ՎՏԲ-Հայաստան Բանկի Unistream համակարգով փոխանցումները
նոր
հնարավորություններ
են
ընձեռում:
Ինչպես
ԱրմԻնֆո
գործակալությանը
տեղեկացվել
է
Բանկի
մամուլի
ծառայությունից,
այժմ
ՎՏԲ-Հայաստան
Բանկն
իրականացնում
է
փոխանցումներ
Unistream համակարգով
դեպի
Ալբանիա,
Բուլղարիա,
Վիետնամ,
Լիտվա,
Մոնղոլիա,
Չեխիա,
Մեծ
Բրիտանիա
և
Իսրայել
անհասցե
ուղղություններով.
հասցեատերը
կարող
է
ստանալ
փոխանցումը
նշված
երկրների
ցանկացած
տրամադրման
կետում
երեք
արժույթով`
ՌԴ
ռուբլով,
ԱՄն
դոլլարով
ու
Եվրոյով:
Աղբյուրի համաձայն անհասցե փոխանցումներ կատարելիս բավական է նշել ստացողի տվյալները, փոխանցման գումարն ու արժույթը, երկիրը, որտեղ արդեն ստացողը կարող է ինքնուրույն ընտրել տրամադրման կետը:
Հնարավոր են փոխանցումներ նաև նշված երկրներից դեպի Հայաստան, իսկ ժամանակ խնայելու համար կարելի է օգտվել VTB Transfer ծառայությունից,
որի
միջոցով
հնարավոր
է
ստանալ
փոխանցումն
առանց
Բանկ
այցելելու.
պետք
է
ակտիվացնել
VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած բոլոր տիպի քարտերի համար, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, ասել փոխանցման
կոդը,
և
գումարը
կփոխանցվի
ստացողի
քարտին
առցանց,
իրական
ժամանակի
ռեժիմում:
Փոխանցման
համար
գանձվող
միջնորդավճարը
կազմում
է
1%-2,5%` կախված
փոխանցման
ուղղությունից:
ՙՄենք ձգտում ենք, որ մեր հաճախորդները վստահ լինեն, որ միշտ կարող են կատարել արագ և վստահելի փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան
Բանկում
իրենց
նախընտրած
ուղղությամբ:
Մենք
Հայաստանի
շրջանների
և
այլ
երկրների
բնակիչներին
տալիս
ենք
հնարավրություն
օգտվելու
դրամական
փոխանցումների
հարմար
և
որակյալ
համակարգից`
«Յունիստրիմիցե`
ընդլայնելով
գումարի
ուղարկման
և
ստացման
ուղիները՚,-նշել է ՙՎՏԲ Հայաստան
Բանկ՚
ՓԲԸ
Գլխավոր
տնօրեն-Տնօրինության
նախագահ
Յուրի
Գուսևւ:
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Intel Express, Avers,
Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta,
ինչն
իր
հերթին
ապահովում
է
Բանկին
բարձր
մրցունակություն
բանկային
ծառայությունների
շուկայում:
ՆՄշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004 թվականի ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա
բաժնետերը;
Բանկը
հիմնական
ցուցանիշների
մի
ամբողջ
շարքով
մշտապես
ներառվում
է
ՀՀ
բանկային
համակարգի
առաջատարների
թվի
մեջ:
Ներկա
դրությամբ
Բանկն
ունի
ամենալայն
մասնաճյուղային
ցանցը
ողջ
երկրում`
67 մասնաճյուղ:
Հիշեցնենք, որ UNIstream միջազգային վճարային
համակարգն
ամենահայտնի
և
տարածված
համակարգերից
է
Ռուսաստանում
և
ԱՊՀ
երկրներում,
որը
հաջողությամբ
է
գործում
վճարումների
շուկայում
ավելի
քան
12 տարի,
և ավելի քան 100 երկրներում, իր ավելի քան 333,5 հազար սպասարկման կետերի միջոցով, ինքնասպասարկման տերմինալների հետ միասին:
Համակարգի
տարեկան
շրջանառությունը
գերազանցել
$ 5 մլրդ-ը:
UNIstream-ն
իր
իր
սեփական
ցանցերն
ունի
Հունաստանում,
Մեծ
Բրիտանիայում
և
Կիպրոսում:
Համակարգի
գործընկերներն
են
ավելի
քան
450 ֆինանսական
հաստատություններ
թղջ
աշխարհում:
Հայաստանում
համակարգը
արդեն
ունի
մոտ
200 կետ:
Միայն
մայրաքաղաքում
գործում
են
75 կետեր:
Հայստանում
UNIstream համակարգի
փոխանցումմների
մոտ
77% - ն
իրականացվում
է
հաճախորդի
միասնական
քարտով:
UNIStream համակարգին
Հայաստանում
ընդգրկված
են
Զարգացման
Հայկական
Բանկը,
Հայէկոնոմբանկը,
Արցախբանկը,
Պրոմեթևս
Բանկը,
ՎՏԲ-Հայաստան
Բանկը,
Արդշինինվեստբանկը,
Հայբիզնեսբանկը,
Ինեկոբանկը,
Արարատբանկը,
ACBA-Credit Agricole Bank-ը: Հայստանում UNIStream համակարգի
գործընկերների
թիվն
անդեն
հասել
է
11-ի,
Յունիբանկի
հետ
միասին: