Ժնևում Միջխորհրդարանական
միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հայ-գերմանական համագործակցության հարցեր
են քննարկել Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և Գերմանիայի
Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը:
Կողմերն ընդգծել են
Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման, ինչպես
նաև Երևանի և Բրյուսելի միջև փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Գերմայի
օրինակին, որը ճանաչել է Հոլոքոստը, ԱԺ փոխխոսնակն այդ ֆոնին նշել է, որ ի
հակակշիռ Բեռլինի, Անկարան շարունակում է
ժխտել Հայոց ցեղասպանությունը, նենգափոխել պատմությունը, հարևանների հետ խոսել
կանխապայմանների մակարդակով և շրջափակել
Հայաստանի սահմանները: Այդ առնչությամբ Շարմազանովը երախտագիտություն է
հայտնել Գերմանիայի Բունդեսթագին 2005 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու
և դատապարտելու համար: Նրա ասելով, միայն նման ոճրագործությունների ճանաչմամբ և
դատապարտմամբ կարելի է կանխել դրանց կրկնումը հետագայում:
Անդրադառնալով
ղարաբաղյան հիմնախնդրին` նա բարձր է գնահատել Բեռլինի հավասարակշռված դիրքորոշումը
հակամարտության կարգավորման նկատմամբ: Շարմազանովն ընդգծել է, որ հայկական կողմը
հիմնախնհդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ հունում` ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի
շրջանակներում: Լամերտն իր հերթին անթույլատրելի է համարել ղարաբաղան
հակամրատության ռազմական լուծումը: