Ռուսաստանն ավարտել է «Տե-90 Էս» տեսակի 100 տանկերի մատակարարումն Ադրբեջան, հնարավոր է նույն քանակությամբ տանկերի երկրորդ խմբաքանակի մատակարարում Բաքու: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, «Կադեկս-2014» ցուցահանդեսի ժամանակ այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի
Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը: «Ոողջ խմբաքանակը`
հարյուր տանկ, արդեն ուղարկել ենք, ավարտել ենք մոտ մեկ ամիս առաջ»,- ասել է նա:
Բիրյուլինի ասելով, ավարտված պայմանագրից զատ կա կրկին նույն քանակությամբ «Տե-90 Էս» տեսակի տանկեր Բաքու մատակարարելու հնարավորություն: «Սակայն երկրորդ մասը դեռևս պայմանագրով ամրագրված չէ», - ճշտել է նա:
Բիրյուլինը
պարզաբանել է, որ «Տե-90 Էս» տեսակի տանկերի մատակարարման շուրջ համաձայնագիրը Մոսկվան ու Բաքուն կնքել էին 2011 թվականին: Նրա ասելով, այդ զրահատեխնիկայի մատակարարումը նախատեսվում էր փոքր-ինչ ավելի շուտ ավարտել, սակայն ժամկետները հետաձգվեցին ոչ թե ռուսական կողմի
մեղքով, այլ այն պատճառով, որ Ադրբեջանն ուշացրել էր վճարումները:
«Այսօրվա դրությամբ բոլորը տանկերը բեռնաթափել ենք և ստացել բոլոր միջոցները: Շարունակվում են Մի-171 ու Մի-35 ուղղաթիռներին առնչվող աշխատանքները, բեռնաթափում ենք զրահամեքենաները, թեթև հրաձգային զենքերը, ականանետերն ու հաուբիցները»,- հավելել է ՌՏՀԴԾ փոխտնօրենը: