«Ռուսաստանի կողմից
Ղրիմի անեքսիան
վեր է
հանել մի
հեշտ մոռացված
ճշմարտություն. աշխարհում կան
շատ գորշ
գոտիներ, եւ
այդ վիճելի
տարածաշրջանները տագնապ
են հարուցում, քանզի
դրանց անորոշ կարգավիճակը հաճախ
հակամարտության համար կայծ
է դառնում», - գրում է Washington Post-ը:
Միջազգային քաղաքականության բնագավառի փորձագետ Ադամ Թեյլորն իր
սյունակում գրում է. «Հիմա, երբ
պարզ է
դառնում, որ
Ղրիմը Ռուսաստանի
մաս է
առանց միջազգային
ճանաչման, թերթերի գլխագրերում
նոր գորշ
գոտի Է
հայտնվում: Բոլոր հայացքներն ուղղվեցին Ուկրաինայից այն կողմ, երբ
ԱՄՆ ռազմաօդային
ուժերի գեներալ
Ֆիլիպ Բրիդլավը
հայտարարեց, որ
Մերձդնեստրը մոտ
ժամանակներս կարող է
թեժ կետ դառնալ: Մերձդնեստրը
Խորհրդային Միության փլուզումից
հետո մնացած
մի քանի գորշ
գոտիներից մեկն
է միայն»:
Փորձագետի ուշադրությունից չի վրիպել նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Նրա կարծիքով, Հայաստանում
ռուսական 102-րդ
ռազմակայանի առկայությունը «զգալի շահարկումներ» է
հարուցում այն առնչությամբ, որ
ռուսական զորքերը կարող
են միջամտել այդ հակամարտությանը:
«Այդ
տարածաշրջաններին առնչվող լարվածությունը պահպանվում
է տարիներ
շարունակ, բայց
հազվադեպ է
հայտնվում արտասահմանյան
ԶԼՄ-ների ուշադրության
կենտրոնում: Դրանք տագնապալի հիշեցումներ են այն մաիսն, որ
այդ «գորշ
գոտիները», լինեն դրանք նախկին Հարավսլավիայում, Արևելաչինական ծովում կամ
Հնդկակական ենթամայրցամաքում,
իրենց մասին հիշեցնելու սովորություն
ունեն», - ամփոփում է հեղինակը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին 102-րդ ռուսական
ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին հարցազրույցներից մեկում հայտարարել էր,
որ եթե Ադրբեջանի ղեկավարությունն ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ
իրավասությունը վերականգնելու որոշում կայացնի, ռազմակայանը կարող է միջամտել
զինված հակամարտությանը` ՀԱՊԿ շրջանակում ՌԴ պայմանագրային պարտավորություններին
համապատասխան: