Տվյալ
պահի դրությամբ ՀՖՖ բակցություններ
է վարում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի տաս թեկնածուների
հետ: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության հեռարձակած հարցազրույցում հայտնել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նրա ասելով, մասնագետներից մեկը Գուստաֆո Ալֆարոն է` Արգենտինայի նախկին չեմպիոն «Արսենալ» ակումբի մարզիչը: «Նա հետաքրքրվում է մեր տղաների առջև կանգնած
խնդիրներով, և ես նրան հաղորդել եմ, որ
մեր խնդիրը Եվրո-2016 եզրափակիչ փուլ դուրս գալն է: Այդ նպատակով նա
դեկտեմբերի կեսին կժամանի Հայաստան», - հաղորդել է Հայրապետյանը: