Հոկտեմբերի 14-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը
գնդակոծել են Տավուշի մարզի Չինարի գյուղը: Այդ տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ին
հաստատել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն
Հովհաննիսյանը: Գնդակոծության հետևանքով տուժածներ չկան:
Հաղորդվում
է, որ գնդակոծությունն սկսվել է գյուղի 32-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի
հուղարկավորության ժամանակ, ով օգոստոսին սպանվել էր Ադրբեջանում գերության մեջ:
Ադրբեջանական կողմը երկար ժամանակ հրաժարվում էր վերադարձնել տանջամահ արված
երիտասրադի դիակը: