Նախօրեին
Հայաստանի նախագահի նստավայրում կայացած հանդիպմանը Սերժ Սարգսյանն ԱԺ խոսնակի
պաշտոնը չի առաջարկել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է
Սահակյանը, նախագահի հետ հանդիպման ընթացքում խոսնակի պաշտոնի թեկնածության մասին
խոսք, անշուշտ, եղել է, սակայն նախագահն
իրեն որոշակի առաջարկություն չի արել , այլ սոսկ հետաքրքրվել է իր կարծիքով`
այդ պաշտոնի համար առավել նպատակահարմար թեկնածության վերաբերյալ: Ընդ որում
Սահակյանը չի ցանկացել գաղտազերծել իր պատասխանը պետության ղեկավարին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը կհամաձայնի
զբաղեցնել այդ պաշտոնը ՀՀԿ առաջնորդի և գործադիր մարմնի համապատասխան
առաջարկության դեպքում, Սահակյանը նշել է. «Ամեն ինչ կախված է այն բանից, թե` ինչ
պայմաններով: Եթե իմ լիազորությունները ներառեն միայն օրենսդիր մարմնի աշխատանքի
բնականոն ընթացքի կազմակերպումը, ապա ես նման պատասխանատվություն կստանձնեմ, ես
երբեք չեմ վախեցել պատասխանատվությունից»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, կադրային
հարցերի վերջնական պատասխանը կտրվի, ըստ երևույթին, ապրիլի 26-ին ՀՀԿ գործադիր
մարմնի նիստի ընթացքում:
Ավելացնենք,
որ ԶԼՄ-ներում և քաղաքական շրջանակներում երեք անուն է նշվում որպես ԱԺ
խոսնակի պաշտոնի թեկնածու. «Տաշիր-Գրուպի»
սեփականատեր, պատգամավոր Կարեն Կարապետյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ
Սահակյան և փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով: