ՀԱԿ-ից պատգամավոր Արամ Մանուկյանը նախորդ օրը
երեկոյան, ժամը 20:12-ին մոտ հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից, որը,
հարվածներ հասցնելով նրա դեմքին, թաքնվել է դեպքի վայրից:
Միջադեպը տեղի է ունեցել տուժածի տան շքամուտքի մոտ: Ինչպես հաղորդել
է ինքը` Արամ Մանուկյանը, իր վրա հարձակվել է միջին տարիքի տղամարդ, որն իրեն ծեծի
է ենթարկել առանց որեւէ բառ ասելու, հետո թաքնվել է
հանցագործության վայրից: Սակայն ուշագրավ է, որ շենքի պատին տեղադրված է տեսախցիկ,
ինչի մասին հանցագործն, ըստ երևույթին չի իմացել: Արամ Մանուկյանը բուժզննում է
անցել «Էրեբունի» կենտրոնում, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Տուժածին
այցելել են Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները; Ինքը` մարդու
իրավունքների պաշտպանը, առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Հայտարարությամբ
հանդես կգա նաև տուժածը:
ՀԱԿ անդամներն այդ հարձակումը կապում են Մանուկյանի քաղաքական
գործունեության հետ: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ
խմբակցության ղեկավար Լևոն Զւորաբյանը, Արամ Մանուկյանի վրա հարձակումը հերթականն
էր Արցախյան պատերազմի վետերաններ Սուրեն Սարգսյանի, Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ
Պետրոսյանի վրա վերջին հրաձակումների շղթայում: «Այդ հրաձակումն առնչվում է Սերժ
Սարգսյանին և նրա ավազակախմբին, իրավապահները պետք է անհապաղ բացահայտեն այդ հանցագործությունը»,
- հայտարարել է Զուրաբյանը:
Նա նաև հաղորդել է, որ միջադեպի մասին արդեն
իրազեկվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական
ներկայացուցչությունների ղեկավարները: Զուրաբյանը նաև ընդգծել է, որ նման
եղանակներով իշխանությունները փորձում են խոչընդոտել համաժողովրդական շարժմանը,
որը համախմբվում է ոչ իշխանական եռյակի շուրջ` վարչակազմի դեմ պայքարում: «Սակայն
նրանք չեն գիտակցում, որ դրանով իսկ միայն սրում են իրենց հանդեպ ժողովրդի
ատելությունը», - ամփոփել է ընդդիմադիր գործիչը: