Պրն. Կարապետյան, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը ԵՄ հետ Ասոցացման համամաձայնագրի ստորագրման հեռանկարների մասին, ինչպիսի՞ օգուտներ, ինչպես նաև ռիսկեր է պարունակում այդ փաստաթուղթը:
Ես կնշեի մի կարևոր ասպեկտ, ինչի մասին, գործնականում, ոչ ոք չի խոսում: Դրանք ան որոշակի ռիսկերն են, որոնք կապված են համաձայնագրի ստորագրման հետ: Բանը նրանում է, որ նման համաձայնագիր Հայաստանն անցյալ տարի արդեն ստորագրել է ԱՊՀ շրջանակներում: Իսկ ԵՄ հետ նոր համաձայնագիրը կարող է վտանգի տակ դնել ԱՊՀ շրջանակներում ստորագրված համաձայնագիրը: Մենք օգտվում ենք երկու պայմանագրերից, և մեր արտահանողները Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների հետ գոյություն ունեցող ռեժիմից ստանում են էական շահույթ: Ռուսաստանը չունի ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագիր, իսկ մենք մտադիր ենք Բրյուսելի հետ ստորագրել նման պայմանագիր: Ես չեմ պատկերացնում, ինչպես կարելի է ազատ առևտրի պայմանագիր ունենալ միաժամանակ Ռուսաստանի և ԵՄ հետ: Վստահ եմ, որ այդ խաղացողներից ոչ մեկն էլ չի համաձայնվի նման իրավիճակին: Այստեղ կան մեծ ռիսկեր: Կարծում եմ, ավելի նպատակահարմար կլիներ դիմել մեր ԱԳՆ ներկայացուցիչներին, ովքեր Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցել են ԵՄ հետ, և խնդրել նրանց պարզաբանել, թե ինչպիսի մեխանիզմներ է պարունակում այդ համաձայնագիրը ռիսկերը մեղմելու առումով: Հարկավոր է հաշվի առնել, որ ԵՄ արդեն հայտարարել է բանակցութոյւնների ավարտի մասին: Դա նշանակում է, որ բոլոր հնարավոր անհամապատասխանությունները, տարաձայնությունները և ռիսկերը պետք է արդեն վերացված լինեն: Հետևաբար, մեր իրավունքն է իմանալ, թե հատկապես ինչպես են դրանք վերացվել, և ինչ գործիքների միջոցով:
Իսկ ի՞նչ կասեիք Ասոցացման համաձայնագրի քաղաքական ասպեկտի մասին: Կարելի՞ է արդյոք Հայաստանում լուրջ բարեփոխումներ ակնկալել ժողովրդավարական կառույցների զարգացման, ընտրական համակարգի բարելավման, ինչպս նաև այլ առումներով:
Կցանկանայի հավատալ, որ Ձեր կողմից նշված բոլոր ուղղություններն էլ ներգրավված են Ասոցացման համաձայնագրում: Եվ թեկուզ Կոնգրեսը ծանոթ չէ այդ փաստաթղթին, բայց հույս ոնի, որ պայմանագիրը կնպաստի մեր երկրի զարգացմանը, մեր կատույցների ամրապնդմանը և մեր օրենսդրության համապատասխանեցմանը եվրոպական ստանդարտներին: Եթե այդ ամենի վերաբերյալ լինեն վերահսկողության մեխանիզմներ, ապա իհարկե, անհրաժեշտ է այդ փաստաթուղթն ամեն կերպ ողջունել:
Թույլ տվեց անցնել մեկ այլ, ոչ պակաս կարևոր թեմայի: Օրերս Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հերթական անգամ իրենց դժգոհությունն արտահայտեցին ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերաբերյալ: Այդ ֆոնի ներքո որքանո՞վ են կենսունակ Հարավային Կովկասում քաղաքական ինտերվենցիայի գծով Անկարայի ջանքերը, ինչպես նաև նրա դերի ակտիվացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
ԵԱՀԿ ՄԽ լիովին կարող է փոխել իր անվանումը, բայց տվյալ պարագայում կարևորը ձևաչափն է, թե որ երկրներն են գլխավորում Մինսկի խումբը: Այս առումով, որքան ել կառույցի ավանումը փոխվի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեդիատորները կմնան Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան: Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա հնարավոր չեմ համարում նրա ակտիվ ներգրավումը բանակցային գործընթացին, քանի որ Հայաստանը դա թույլ չի տա: Բայց հակամարտության վրա Անկարան որոշակի ազդեցությունն, այնուամենայնիվ, կլինի, և հիմնականում, Սերժ Սարգսյանի ՙֆուտբոլային դիվանագիտության՚ շնորհիվ: Հատկապես Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունն է, որ Անկարային ակտիվացրեց Հարավային Կովկասում: Ավելին, հատկապես այդ քաղաքականության արդյունքում էր, որ մենք այսօր հայտնվեցինք լիակատար փակուղում, և որևէ մեկը դա չի էլ վիճարկում: Առաջիկա հեռանկարում Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ոչ մի հույս չկա: Միաժամանակ Թուրքիան ստացավ Հայաստանի` Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրող պատմաբաների հանձնաժողով ստեղծելու համաձայնությունը: Չնայած Թուրքիան ձևականորեն չի մասնակցում Մինսկի գործընթացին, այնուամենայնիվ, ռուսական կամ ամերիկյան կողմերի հետ բարձր մակարդակով հանդիպումներին Թուրքիայի ներկայացուցիչներն ազատորեն հնչեցնում են ղարաբաղյան հիմնահարցը, Հայաստանին մեղադրելով ՙադրբեջանական տարածքները զավթելու մեջ՚:
Վերադառնալով ղարաբաղյան թեմային, հիշեցնեմ, որ արդեն մեկուկես տարի է, ինչ բարձր մակարդակով հանդիպումներ տեղի չեն ունենում: Արտաքին քաղաքականության այս երկու հիմնական պրոբլեմները հազից թե առաջիկայում կարգավորվեն:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գոյացել է որոշակի վակուում: Հատկապես այդ անորոշությունն ու անվճռականությունն է, որ սոցիալ-տնտեսական պրոբլեմների հետ միասին մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին ստիպում է օտար երկրներում լավ կյանք փնտրելու նպատակով լքել երկիրը:
Որքանո՞վ է այսօր իրական լարվածությունը Ռուսաստանի հետ` ԵՄ հետ բանակցությունների համատեքստում:
Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները համարժեք արտաքին քաղաքականություն իրականացնելու համար չունեն ռեսուրսներ: Համաշխարհային հանրության առջև նրանք աստիճանաբար դառնում են ոչ ադեկվատ: Իրոք, Սերժ Սարգսյանին Ռուսաստանում չեն սպասում: Ռուսաստանի և Հայաստանի իրական հարաբերությունների մասին կարելի է դատել թեկուզ նրանով, որ առաջիկայում նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է այցելել Ադրբեջան, այլ ոչ թե` Հայաստան, չնայած, որ նրան այստեղ մեկ տարուց ավելի է, ինչ սպասում են: Մոսկվան աստիճանաբար կորցնում է վստահությունը դեպի իր ռազմավարական գործընկերը: Հատկապես այդ պատճառով էլ նման վճռորոշ իրավիճակում տարածաշրջանի առանցքային պրոբլեմների շուրջ գերադասում է բանակցել մեր հակառակորդի հետ: