Եվրոպական խոշորագույն լոու-քոստեր Ryanair ընկերությունը հերքում է դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու իր հետաքրքրվածությունը:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, բանակցում է արդյոք
ընկերությունը դեպի Երևան թռիչքներ իրականացնելու ուղղությամբ, ընկերության
կոմունիկացիենրի գծով մենեջեր Միշել Լոեն (Michelle Lowe) պատասխանել է, որ
Ryanair-ը մտադիր չէ մեկնաբանել
ասեկոսեներն ու սպեկուլյացիաները:
Նշենք,
որ դեկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի Ազգային մրցունակության
Հիմնադրամի ղեկավար Արման Խաչատրյանը հայտարարել էր, որ «բաց երկնքի»
քաղաքականությնա շրջանակներում արդեն գարնանը դեպի Հայաստան թռիչքներ կսկսեն
իրականացնել առնվազն մեկ եվրոպական բյուջետային ընկերություն: Նրա խոսքերով, այդ
ընկերության ավիատոմսերի գները կլինեն ցածր, ընկերությունը մտադիր է թռիքներ
իրականացնել դեպի Հայաստանի 10 քաղաքներ: Բայց Հիմնադրամի ղեկավարը, հղում
կատարելով անհասկանալի գաղտնիության վրա, խուսափել է հստակ պատասխանից: Սակայն,
դեռ 2011 թվականին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ («Զվարթնոց»
օդանավակայանի հավատարմագրային կառավարիչը) մենեջեր Մարսելո Վենդեն լրագրողներին
հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրութոյւն է ցուցաբերում իռլանդական Ryanair բյուջետային ավիափոխադրողը: Այս տեղեկությունն էլ առիթ
էր դարձել, որպեսզի հայկական ԶԼՄ-ները ենթադրեն, որ Խաչատրյանի մամուլի ասուլիսում
խոսքը գնացել է հենց այդ իռլանդական ընկերության մասին: