Իմ որդին պետք է իր զանցանքների համար կրի
պատըասխանատվություն: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ սպորտի և
երիտասարդութան հարցերի նախարար, հայտնի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը
ձերբակալվել էր 2013 թվականին, հայ-իրանական սահմանի վրա, թմրամիջոցների
տեղափոխման կասկածանքով: Նրան մեղադրանք է ներկայացրել ՀՀ Քրեական օրենսգրքի 268
Հոդվածի 3 մասի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) և 215 Հոդվածի 2 մասի (Թմրամիջոցների
մաքսանենգություն) հատկանիշներով:
Պատասխանելով լրագրողների հարցին, նախարարը հայտարարել
է, որ իր որդու հետ ամեն ինչ կարգին է: Ըստ Վարդանյանի, ինքը գերադասում է չխառվել
դատական գործընթացներին, և գտնում է, որ իր որդին պետք է պատասխանատվություն կրի իր
գործած զանցանքների համար: Նախարարը նաև հավելել է, որ ճիշտ չի համարում իր դիրքի
օգտագործումն անձնական պրոբլեմները լուծելու նպատակով: