Հրազդանի հանքերից մեկում պայթյունի հետևանքով մարդ է զոհվել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հուլիսի 22-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել 1973 թ. ծնված Սամվել Հովհաննիսյանի դիակը: Օպերատիվ խումբը պարզել է, որ Ս. Հովհաննիսյանը մահացել է նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, մի ընկերության հանքի տարածքում հանքուղու որակման աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունից:Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: