Ղազախստանի նախագահ
Նուրսուլթան Նազարբաևը դարձյալ Լեռնային Ղարաբաղի հարցն է բարձրացրել
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համատեքստում: Դեկտեմբերի 24-ին
Մոսկվայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Նազարբաևը
հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի
անդամակցության «ճանապարհային քարտեզը», սակայն` հատուկ կարծիքով, քանի որ
պահանջում է Մաքսային
միության սահմանների հարցի պարզաբանում` Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ,
հաղորդում է Ռոսաստանի «Նովոստի» լրատվական ծառայությոնը:
Այսօրվա նիստում, որին մասնակցում է նաև Հայաստգանի
նախագահ Սերժ Սարգսյանը, նախատեսվում է Մաքսային միությանը Հայաստանի
անդամակցության «ճանապարհային քարտեզի» ստորագրում: Նազարբաևը հույս է հայտնել, որ
փաստաթղթի համաձայնեցման ընթացքում փորձագետները կգտնեն այդ հրացի լուծումը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը «հատուկ կարծիք»
է հայտնում երկրորդ անգամ: Առաջին անգամ նրա շուրթերից նման հայտարարություն է
հնչել հոկտեմբերի 25-ին Մինսկում` ԱՊՀ գագաթնաժողովում: