Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում գործարկվել է ՙՌոստելեկոմի՚ երկար սպասված՝ թվով տասնմեկերորդ, իսկ Երևան քաղաքում՝ երրորդ, վաճառքի և սպասարկման սրահը Հայաստանում, ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Շնորհիվ ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահի Դավթաշեն համայնքի բնակիչներն այսուհետ ոչ միայն կկարողանան ծանոթանալ և օգտվել «Ռոստելեկոմիե ծառայություններից, այլ նաև ստանալ խորհրդատվություն և գնել համակարգիչներ ու աքսեսուարներ: Դավթաշենի համայնքային այգում դեռ 2012թ. վերջից է գործում ՙՌոստելեկոմի՚ անվճար WiFi ծառայությունը և համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան օգտվելու ընկերության Ինտերնետի և հեռախոսակապի ծառայություններից իրենց իսկ բնակարաններում:Առաջին բաժանորդագրվողները ստացան կորպորատիվ նվերներ և հեռախոսահամարներ՝ “Ռոստելեկոմի” ծառայություններին համայնքի վաճառքի և սպասարկման սրահում սեպտեմբերի 5-10-ը բոլոր բաժանորդագրվողները հնարավորություն ստացան անվճար ձեռք բերելու “Արծաթ” տեսակի գեղեցիկ հեռախոսահամարներ:
Հիշեցնենք, որ ՙՌոստելեկոմի՚ վերջերս ներկայացված անակնկալներից էր նաև ՙԳիշերային արագացումը՚`այն ՙՌոստելեկոմի՚ բոլոր բաժանորդներին, անկախ գտնվելու վայրից, հնարավորություն է տալիս մինչև հոկտեմբերի 1-ը շփվելու և գիշերային ժամերին (00:00-08:00) օգտվելու ինտերնետից առանց արագության սահմանափակման:
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում ՙՌոստելեկոմ՚ ապրանքանիշի ներքո:ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով: