Հունիսի
23-ին Հայաստանի մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Աֆրիյանների տան
քանդումը կասեցնելու վերաբերյալ, սակայն այդ որոշումը շինարարներին չի խանգարել
շարունակելու քանդման աշխատանքները: Այդ մասին ասվում է «SOS! Պահպանենք
աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության հայտարարությունում:
Ավելի վաղ
նախաձեռնությունը հայց էր ներկայարցել ՀՀ վարչական դատարան` պահանջելով չեղյալ
ճանաչել շենքի քանդման վերաբերյալ որոշումը: «Մենք պետական կառավարման և տեղական
ինքնակառավարման մարմիններին կոչ ենք անում հարգել Հայաստանի ստանձնած միջազգային
պարտավորությունները և դադարեցնել շենքի քանդումը, ինչպես նաև պատասխանատվության
ենթարկել այդ անօրինության համար մեղավոր պաշտոնյաներևին և շինարարներին:
Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել շենքի առավել տուժած մասի ժամանակավոր
կոնսերվացման ուղղությամբ, ինչպես նաև հասարակայնության հետ քննարկել շենքի և նրան
հարող տարածքի պատմական մթնոլորտի վերականգնման հարցը», - նշվում է
հայտարարությունում:
Մինչդեռ այժմ տեղում
աշխատում է շինարարական տեխնիկան: Խնդիրը չեն լուծել նաև ակտիվիստների պահանջով
դեպքի վայր ժամանած ոստիկանները, որոնք շինարարների հետ կարճատեև զրույցից հետո
հեռացել են շենքի տարածքից: Սակայն, ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը,
տեղում մնացել են իրավակարգի մի քանի պահապաններ, որոնք, ըստ երևույթին,
«ապահովում են» հուշարձանի անարգել քանդումը:
Հիշեցնենք, որ ավելի քան
100-ամյա պատմություն ունեցող Աֆրիկյանների ակումբի շենքը հանրապետական
նշանակության հուշարձան է: Մինչդեռ դրա տեղափոխումը պատճառաբանվում է ճանապարհի
երթևելեկելի մասը լայնացնելու անհրաժեշտությամբ: Ինչպես ավելի վաղ նշել են
ակտիվիստները, Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Հնագիտական ժառանգության
պահպանության մասին եվրոպական կոնվենցիան, որի դրույթներից մեկի համաձայն,
յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող հուշարձանի լիակատար կամ մասնակի
տեղափոխումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ քայլը բխում է հուշարձանի
պահպանության նկատառումներից: