ՀՀ ՎՊ հաշվետվությունը հերթական շոու է` ներկայացված հուլիսի 7-ից հետո հանրապետությունում գների անխուսափելի աճից առաջ, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, եթե իշխանություններն, իրոք, հոգ տանեին ժողովրդի մասին և փոփոխություններ ցանկանային, արդեն որոշակի քայլեր կձեռնարկեին այդ ուղղությամբ: Ըստ որում, նա ավելացրել է, որ եթե Վերահսկիչ պալատի ղեկավարն ընդդիմադիր թեկնածու լիներ, մերկացումներն ավելի մասշտաբային կլինեին
Միաժամանակ Մարտիրոսյանը նշել է, որ նա ունի նաև երկրորդ տարբերակը, ըստ որի, ներսում տեղի է ունենում գոյություն ունեցող ռեսուրսների նկատմամբ ազդեցության վերաբաժանում: ՙՀանրապետությունում գոյություն ունեցող ռեսուրսները լրջորեն կրճատվել են, ինչի հետ կապված`սկսվել է ներքին նեղ վերաբաժանում, և դա ապացույց է այն բանի, որ մենք գտնվում ենք ընդհատակում: Հայաստանը, որպես պետություն, գտնվում է ցածր մակարդակի վրա, և ի վիճակի չէ պայքարել գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ՚,-նշել է ընդդիմադիր գործիչը:
Նրա խոսքով, կառավարման համակարգում բոլորը միմյանց դեմ կոմպրոմատ ունեն, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգտագործել:
Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը`Մարտիրոսյանը հայտարարել է, որ վարչապետը փաստորեն արևմտյան մշակույթի կրող է, և դրանում նա այլընտրանք չունի: ՙԻշխանության կառուցվածքում ես չգիտեմ այլ մարդու, ով կկարողանար գրագետ կերպով ներկայացնել Հայաստանի զարգացման արևմտյան ուղղությունը, իսկ աշնանը, ինչպես հայտնի է, ենթադրվում է Հայաստանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Ավելին, Սարգսյանն իր աշխատանքով գոհացնում է երկրի նախագահին, և այս առնչությամբ, գտնում եմ, որ փոփոխություններ չեն լինի՚,- ասել է նա: