Երեկ երեկոյան ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ ՔԿՀ-ում մահացել է ՙբանդայի գործով՚ դատապարտյալ` 41-ամյա Արման Դալաքյանը:
Ինչպես գրում է ՙԺամանակը՚, թերթի ունեցած տեղեկությունը հաստատել է նաև ԱՆ ՔԿՀ-ների վարչության մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանը: ՙԱյս պահին չեմ կարող ասել, թե որն է մահվան պատճառը, բժշկական փորձաքննություն է նշանակվել՚,- թերթի լրագրողի հարցին ի պատասխան, ասել է Ղլեչյանը` հավելելով, որ Արմանը մի քանի հիվանդություններ ուներ, բուժվում էր, առողջական վիճակը շատ կտրուկ վատացել է, շտապօգնություն կանչելուց 10 րոպե անց մահացել է: