Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
վարչությունից, նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին` սգո միտինգ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել էր ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որրում եղել են Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ սպաներ Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 22-ին ԼՂՀ զինված ուժերի հատուկ
գործողության արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմի անդամներից
մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառֆայող:
Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: