ՙՑեղակրոն՚ կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, ԱրմԻնֆոյին հաղորդել են Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փորձաքննություն անցկացնելու նպատակով քննչական մարմինը համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան: Սակայն քննչական մարմինն առայժմ հիմնավորում չի ներկայացրել նման փորձաքննության անցկացման համար:
Շանթ Հարությունյանը ձերբակալվել է նոյեմբերի 5-ի քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիայից հետո, որն ընթանում էր ՙԵս սկսում եմ հեղափոխություն՚ կարգախոսի ներքո: Ակցիայի ժամանակ տեղի են ունեցել ընդհարումներ ոստիկանության հետ, գործի են դրվել ինքնաշեն պայթուցիչ սարքեր:
2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո Շանթ Հարությունյանը ձերբակալվել էր ՙյոթի գործով՚, մեղադրվել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար և 2009 թվականի գարնանն ազատ էր արձակվել Առողջապահության նախարարության փորձագետների եզրակացության հիման վրա, որի համաձայն, ՙհանցագործություն կատարելու պահին Շանթ Հարությունյանը եղել է անմեղսունակ: