Անվտանգության ապահովման դեպքում Հայաստանը պատրաստ է
երկու պատվիրակ ուղարկել Բաքու` ՆԱՏՕ-ի ԽՎ Rose
Roth սեմինարին մասնակցելու
համար, որը նախատեսվում է հունիսի 16-18-ը,
Հունիսի 9-ին Երևանում ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում
Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Նա տեղեկացրել է, որ այդ
հարցը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահի և գլխավոր քարտուղարի
հետ Հայաստանի պատվիրակության հանդիպման ընթացքում` մայիսի 30-ից մինչև հունիսի
1-ը Վիլնյուսում ընթացած կազմակերպության գարնանային նստաշրջանի շրջանակում:
Նահապետյանը
նաև հաղորդել է, որ հայկական կողմն
առաջարկել է 2015 թվականին Rose Roth սեմինարն անցկացնել Երևանում: