ԱՄՆ ողջունում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «պատմական հայտարարությունը 1915
թվականին հայերի ապրած տառապանքների վերաբերյալ»: Ինչպես հաղորդում է Պետդեպարտամենտի կայքը, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Մենք հավատում ենք, որ դա դրական նախանշանն է այն բանի, որ հնարավոր է հասնել փաստերի ամբողջական, անկեղծ ու արդարացի ճանաչման, ինչը, հուսով ենք, կնպաստի հայ և թուրք ժողովուրդների միջև
հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացմանը», - նշել է նա:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն
ապրիլի 23-ին հրապարակած հայտարարությունում ցավակցություն է հայտնել Հայոց
ցեղասպանության զոհերի թոռներին` Մեծ եղեռնը որակելով «20-րդ դարասկզբի
իրադարձություններ»: