ReAnimania (Երևան) անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Վրեժ
Քասունին պետությանը կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել անիմացիայի
ոլորտի զարգացմանը:
ԱրմԻնֆո գործակալության
հետ զրույցում Քասունին նշել է, որ ՏՏ-ոլորտից հետո անիմացիան աշխարհում համարվում
է ամենաարագ զարգացող ու հաջողակ ոլորտներից մեկը, որը թույլ է տալիս աութսորսինգի
կամ արտասահմանյան պատվերների միջոցով տեղական նկարիչներին ապահովել աշխատանքով:
«Կարծում եմ, որ 3-4 փոքր
ստուդիաներին պետությունը կարող է ցուցաբերել ոչ մեծ օժանդակություն, ինչը թույլ
կտա ավելացնել նրանց տեխնիկական հզորությունները, աշխատողների թիվը, ինչպես նաև
մասնագետներին թույլ տալ չլքել Հայաստանը»,-նկատել է Քասունին:
Նա ուշադրություն է
հրավիրել այն հանգամանքին, որ ի տարբերություն տարածաշրջանի մուս երկրներին,
Հայաստանը տարեկան ավելի շատ անիմացիոն ֆիլմեր է արտադրում: «Միևնույն ժամանակ չի
կարելի չնշել, որ մեր ստուդիաները տեխնիկապես այնքան էլ լավ չեն հագեցված, ինչպես
նաև գոյություն ունի մասնագետների սուր պակաս: Բայց մեր սերունդն անում է ամեն
ինչ, որպեսզի անիմացիայի ոլորտն ընթանա դեպի առաջ»,-ասել է Քասունին: