Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հանդես է որոշ պարզաբանումներով Պոդոլսկի մերձակայքում ՃՏՊ առնչությամբ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննության վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ հետաքննչական գործողություններն անցկացվել են օգոստոսի 6-ին` փաստաբանի եւ գործում ներգրավված թարգմանչի ներկայությամբ:
Բացի այդ, ըստ Մարգարյանի, որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները, թե թույլ չեն տվել մեկուսարան մտնել, հավանաբար, վերաբերել է քննիչ Կրացովի կողմից թույլտվության բացակայությանը` պաշտպանական կողմից ներգրավված թարգմանչին պաշտպանյալի հետ ամենեօրյա աշխատանքի թույլտվության հետ կապված: Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ընթացակարգային եղանակով, սակայն արդյունքը դեռ չեն ստացել: Փաստաթղթում ասվում է, որ պաշտպանական կողմին դեռեւս չեն ծանոթացրել հետաքննական խմբի կազմի հետ, և հայտնի չէ, թե ներգրավված է արդյոք քննիչ Կրավցովը, որն իրականացնում է քննչական գործողությունները եւ, հավանաբար, մեկնաբանություններ տալիս, որոնք աղավաղված տեքսով հայտնվում են լրատվամիջոցներում: Քննչական կազմի վերաբերյալ պաշտպանական կողմից համապատասխան դիմում է պատրաստվել եւ ուղարկվել իրավասու պաշտոնատար անձին: Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ների քննադատական գնահատականներին` Հարությունյանի փաստաբանների կողմից հայերեն չիմանալու վերաբերյալ, ապա, Մարգարյանի ասելով, ՌԴ-ում նախաքննությունը եւ ողջ դատավարական պրոցեսն իրականացվում են ռուսերենով, համապատասպանբար, լիարժեք եւ որակյալ պաշտպանության իարկանացման համար պաշտպանական կողմը նպատակահարմար է գտնում թարգմանչի ներգրավումը` անկախ փաստաբանների կողմից այդ լեզվի իմացության: ՙՀարությունյանի որակյալ պաշտպանությունը բարդացել է, առաջին հերթին, մեղադրյալի հոգեվիճակով պայմանավորված: Մոտ ապագայում պաշտպանական կողմը մտադիր է միջնորդություն ներկայացնել հետաքննությանը մեղադրյալի հարցաքննության վերաբերյալ, բայց ոչ թե ճնշումների ներքո, այլ մեր պաշտպանյալի պատրաստ լինելու դեպքում՚, - հայտարարել է փաստաբանը: