Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր՝ համաձայն ՀՀ ԿԳ նախարարի հրամանի, տեղի չեն ունենա:Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի տարածքում ուժեղ ձյուն է տեղացել, նվազել է օդի ջերմաստիճանը: Ձյան տեղումները չեն շրջանցել Երևանը, ուր ձյունը տեղացել է ծաղկած ծառերի ու կանաչ գազոնների վրա: Մինչ այդ մայրաքաղաքում տաք և արևոտ եղանակ էր դիտվում: