«Ռոստելեկոմ»
ընկերությունն առաջիկայում չի պատրասվում դուրս գալ բջջային կապի շուկա: Այս մասին դեկտեմբերի 23-ին կայացած տարեկան ամփոփիչ
մամուլի ասուլիսում հայտարարել է GNC-ALFA ՓԲԸ
գլխավոր տնօրեն Հայկ Ֆարմազյանը:
«Ընկերությունն ունի
հեռահաղորդակցական և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցման լիցենզիա և
առայժմ չի պատրաստվում դուրս գալ բջջային կապի շուկա»,-ասել է Ֆարմազյանը:
Նա հավելել է, որ շատ կարճ
ժամկետում, հանրապետությունում իր գործունեության ընդամենը մեկ տարում,
ընկերության բաժանորդների թիվը հասավ մոտ 10 հազարի, ինչը լավ ցուցանիշ է և
հանդիսանում է ընկերության նկատմամբ վստահության նշան: Ի նշան երախտագիտության,
Ռոստելեկոմն իր առաջին ինտերնետ-բաժանորդին նվիրեց «Լենովո» նոթբութ:
Հիշեցնենք, որ ռուսական
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն հայաստանյան իր դուստր ընկերության` GNC-ALFA ՓԲԸ միջոցով Հայաստանի տարածքում հեռուստահաղորդակցության
ծառայությունների առաջադրումն ու մանրածախ վաճառքն սկսել է իր ապրանքանիշի ներքո,
2012 թվականի վերջին: Դուրս գալով մանրածախի շուկա, GNC-ALFA ՓԲԸ-ն, «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, ձեռնամուխ եղավ
ֆիզիկական անձանց ֆիքսված հեռախոսային կապի և ինտերնետի տրամադրմանը, իսկ 2013
թվականի սեպտեմբերից սկսեց նաև հեռուստատեսային ծառայությունների մատուցումը:
Ընկերությունն ունի ժամանակակից օպտիկա-մանրաթելային կապուղի, որը ներկայումս
ծածկում է ՀՀ տարածքի 80%-ը, որի երկարությունը կազմում է ավելի քան 2500 կմ: Կան
միացումներ տարածաշրջանի կապուղիների հիմնական ցանցերի, թրաֆիկի փոխանակման
խոշորագույն հանգույցներ, ինչպես նաև Իրանի և Վրաստաբի հետ փոխկապակցված
միջազգային շլյուզների հետ: Fitch վարկանիշային գործակալությունը «Ռոստելեկոմ»-ին
շնորհել է «BBB-», իսկ Standard&Poor's գործակալությունը`«BB+» վարկանիշ: