Հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են Թուրքիայի խորհրդարանի օրակարգում, հետևաբար`երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն`ելույթ ունենալով Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտում:
Նրա խոսքով, Անկարան հարևանների հետ հարաբերություններում ղեկավարվում է ՙբարեկամներ և հավանական բարեկամներ՚, այլ ոչ թե`ՙբարեկամներ և թշնամիներ՚ սկզբունքով: Դավութօղլուն, մասնավորապես, նշել է հայ-թուրքական հաշտեցման երեք կողմ: ՙՀարևան երկրները պետք է հարգեն միմյանց, երկրորդ փուլը`Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական հարցերի լուծումն է, երրորդը`Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՚,- թվարկել է նա: Դավութօղլուն գտնում է, որ հաշտեցման գործընթացը հաջողությամբ կպսակվի, եթե բոլոր երեք պահանջներն իրականացվեն միաժամանակ: ՙԹուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեծ ցանկություն ունի՚,- եզրափակել է նա: