Beeline-ը, NURCARD-ը և Արդշինիվեստբանկը խաղարկում են
երեք տուրիստական ուղեգիր դեպի Պրագա, Դուբայ և Իտալիա, ինչպես նաև
հեռուստացույցներ և սմարթֆոններ։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին
ընկերության մամուլի ծառայությունից, մրցանակները կխաղարկվեն «365 օր NURCARD-ի
հետ» ակցիայի շրջանակում, որը կտևի մինչև 2015թ–ի մայիսի 25-ը։ Ակցիային կարող են
մասնակցել Beeline–NUR կանխավճարային սակագնային փաթեթի այն բաժանորդները, ովքեր
հանդիսանում են MasterCard NurCard–ի սեփականատեր։
Ակցիային մասնակցելու համար Beeline–NUR սակագնային փաթեթի
բաժանորդները պետք է օգտվեն շարժական կապի ծառայություններից ոչ պակաս քան 500
դրամի չափով մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա ընթացքում
MasterCard NurCard-ով իրականացնել անկանխիկ գործարքներ NURCARD-ի 5 և ավել
գործընկերների մոտ։
Սկսած 2014թ–ի մայիսի 25-ից, եռամսյակը մեկ կընտրվեն 100
լավագույն մասնակից, որոնց կնվիրվեն տարբեր իրեր կենցաղային տեխնիկայից: 2015թ–ի
մայիսի 25-ին կամփոփվեն ակցիայի արդյունքները և կընտրվեն 9 լավագույն մասնակից։
Երեք մասնակից կստանան տուրիստական ուղևորություն դեպի Պրագա, Դուբայ, Իտալիա,
երեքը՝ հեռուստացույց, և ևս երեք մասնակից նոր սերնդի սմարթֆոն։
Հավասար պայմանների դեպքում առավելությունը կտրվի այն մասնակիցներին,
ովքեր ծրագրի գործընկերների մոտ կկատարեն առավելագույն թվով գործարքներ: NURCARD ծրագրի գործընկերների ցանկին կարելի է
ծանոթանալ www.nurcard.am կայքի գործընկերներ բաժնում։
Ծրագրի
պատասխանատուն և կազմակերպիչն է «Ալիս Ջուելրի» ՍՊԸ (ապրանքանիշը NURCARD)։
Լրացուցիչ տեղեկատվություն ակցիայի մասին կարելի է ստանալ զանգահարելով (010) 50
11 09 հեռախոսահամարին կամ այցելելով www.nurcard.am կայք: