ՙԲարգավաճ Հայաստանը՚ ընդդիմություն չի դառնա, քանի որ
ընդդիմադիր դաշտում քաղաքական շատ ուժեր կան: Նման արտասովոր բացատրություն է տվել
ԲՀԿ առաջնորդ ագիկ Ծառուկյանը`պատճառաբանելով իր գլխավորած կուսակցության
դիրքորոշումը:
Ինչպես Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման
արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է Ծառուկյանը, ԲՀԿ-ն առաջվա
պես պայքարելու է հասարակության շահերի, ՙՀայաստանի քաղաքացու բարեկեցության և արժանապատիվ
կյանքի համար՚: Նա նաև հաղորդել է, որ եկեղեցու օծման արարողությանը հրավիրվել են
քաղաքական բոլոր ուժերը: ՙՄենք հրավիրել ենք բոլոր քաղաքական ուժերին`Հայաստանի
քաղաքական դաշտի համախմբման նպատակով, ով չի եկել, թող նրանց խղճի վրա մնա՚,-ասել
է ԲՀԿ առաջնորդը:
Նշենք, որ այսօր Աբովյանում տեղի է ունենում Սուրբ Հովհաննես
Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը, որը կառուցվել է Ծառուկյանի ֆինանսական
աջակցությամբ: Արարողությանը մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը,
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քաղաքական տարբեր ուժերի
ներկայացուցիչներ: