ՀԱԿ-ը Երևանի քաղաքապետարան հայտ է ներկայացրել դեկտեմբերի
10-ին հանհրահավաք և երթ անցկացնելու համար: Դեկտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին էլ Ազատության
հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հայտեր է ներկայացրել «Ժառանգություն»
կուսակցությունը:
Նշենք,
որ ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները, համենայն դեպս, ամրագրում են Ազատության
հրապարակը, անգամ, եթե հանրահավաքի անցկացման որոշակի օր չի որոշվել: Իսկ,
ընդհանու առմամբ, հանրահավաքների անցկացման հարցի շծուրջ եռյակի շարքերում տարաձայնություններ կան. ՀԱԿ-ը և
«Ժառանգությունը» նպատակահարմար են գտնում հանրահավաքների անցկացումը, ԲՀԿ-ն` ոչ:
ԲՀԿ կարծում է, որ հիմա ավելի լավ է զբաղվել եռյակի մարզային շտաբների բացմամբ: