Ադրբեջանում ազգային փոքրամասնություններին առնչվող իրավիճակն այնքան ոչ
միանշանակ է, որ Ստեփանակերտից «Թալիշստանի ձայնը» նրանց համար
կարող է հնչել շատ ավելի բարձր, քան
«հայրանիքի պաշտպանության» կոչերը` Բաքվից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն Մատեուշ
Պիսկորսկին:
«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի բնավ ոչ բոլոր քաղաքացիներն
են այդ երկիրն իրենց իրական հայրենիքը համարում: Եվ այսօր Բաքվի իշխանությունները Լեռնային
Ղարաբաղի հետ առաջնագիծ են ուղարկում, առաջին հերթին, ազգային
փոքրամասնությունների` լեզգինների և թալիշների ներկայացուցիչներին: Թվում է, թե
հայկական ԶՈՒ հետ շփման գծում փոխհրաձգությունների ընթացքում հնարավոր, իսկ ոմանց կարծիքով` անխուսափելի կորուստները
կհանգեցնեն Բաքվի նկատմամբ լոյալության անհետացման, որ առայժմ նշողում է ազգային
փոքրամասնությունների մտքերում», - նշել է նա:
Լեհ
վերլուծաբանը պաշտոնական Բաքվի նման քաղաքականության ոչ պակաս կարևոր հետևանք է
համարում այն, որ անխուսափելի է հայկական
հանրապետությունների հետ շփման գծում սադրանքների նպակատների և, ընհանրապես,
ադրբեջանական պետության` ներկայիս ձևով գոյության իմաստի վերաբերյալ հարցերի ի
հայտ գալը ազգային փոքրամասնությունների շրջանում: Այդպիսով, Պիսկորսկու կարծիքով,
Ադրբեջանում գործող իշխանության` ներքին քարոզչությանը նպատակաուղղված քայլերը
լիովին կարող են հանգեցնել բումերանգի արդյունքի: Հտակապես` հաշվի առնելով տարբեր
էթնիկ խմբերի շրջանում ընդդիմադիր և, նույնիսկ, կենտրոնախույս
տրամադրությունների առկայությունը, որոնց
նպաստում է նաև միջազգային իրադրությունը:
«Ուռճացնելով
«հայկական սպառնալիքը»` Բաքվում ակնկալում են հայրենասիրական ալիքի ստեղծում, որն,
իհարկե, կարող է հասարակության ուշադրությունը շեղել ներքին, այդ թվում`
ազգամիջյան խնդիրներից: Կարող է, բայց միայն` ոչ ժամանակակից ադրբեջանական
խնդրահարույց իրողությունների պայմաններում, որոնք շատ ավելի խորն են, քան,
նույնիսկ, այդ երկիրը շրջապատող պետություններում», - ամփոփել է Պիսկորսկին: