Arminfo.info



 Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2015 07:55

Կարեն Արզումանյան

Վերականգնել սպառման և խնայողությունների միջև հավասարակշռությունը – Լևոն Ալթունյան

Վերականգնել սպառման և խնայողությունների միջև հավասարակշռությունը –  Լևոն Ալթունյան

- Կ․Ա․- Այսպիսով, Ինչով է Ձեր կարծիքով առանձնացել անցնող տարին ՀՀ ապահովագրական շուկայի համար: Ինչ ծավալ ունի այն ընդհանուր առմամբ և ըստ ուղղությունների։ Զարգացման ի՞նչ ուղղություններ կընդգծեք։

- Լ․Ա․ - Փորձեմ նշել այն չորս հիմնական գործոնները, որոնք ազդել են շուկայի անխտիր բոլոր ապահովագրական ընկերությունների ցուցանիշների վրա՝

Առաջինը՝ 2013 թվականին դադարեցված բյուջետային աշխատակիցների բժշկական ապահովագրության ազդեցության դադարումը ֆինանսական ցուցանիշների վրա՝ հատկապես հետաձգված հատուցումների, ձևավորված ապահովագրական պահուստների և ապահովագրավճարների գծով ընկերությունների պարտքերի դուրսգրումների մասով: Այլ կերպ ասած, ծառայությունը մատուցվում էր, իսկ դրա դիմաց ոչ մեկ չէր վճարում: Ստիպված եղանք ծածկել այդ վնասները ընթացիկ տարվա շահույթից:

Երկրորդ կարևոր գործոնը Ճանապարհային Ոստիկանության հանդուրժողականությունն էր այն վարորդների հանդեպ, ովքեր անտեսում էին օրենքը և ձեռք չէին բերում ԱՊՊԱ պայմանագրեր: Նման զիջումները ձգվեցին մինչև անցնող տարվա ապրիլի կեսերը, և որպես հետևանք, 2015 թվականի առաջին եռամսյակում տրանսպորտային միջոցների քանակը, որոնք ունեին գործող ԱՊՊԱ պայմանագիր, նվազեց 15%-ով: Եվ միայն ապրիլ-մայիսին օրինախախտներին սկսեցին տուգանել, որից հետո իրավիճակը հարթվեց, սակայն առաջին կիսամյակում չհավաքագրված հասույթը միանշանակ թողեց իր հետևանքը:

Երրորդ գործոնը կարելի է ներկայացնել այսպես․ ընդհանրապես Հայաստանում ապահովագրության ինստիտուտի գոյության ողջ ընթացքում, սկսած 1996 թվականից, էական դեր շուկայի զարգացման և աճի համար խաղում է ՔՕ Գլուխ 15-ի 237-րդ հոդվածը, համաձայն որի բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավորվում է ապահովագրել գրավադրման առարկան: Արդյունքում, հիփոթեքային վարկավորման, ավտովարկավորման աճը և ընդհանրապես վարկային բումն ուղեկցվում էր ապահովագրավճարների համարժեք աճով:

Ես կխուսափեմ հադես գալ որպես հայաստանյան հիփոթեքային-վարկային իրավիճակի փորձագետ, բայց, եթե չեմ սխալվում, առաջին ծիծեռնակները ԱՄՆ-ի գիգանտների աղմկահարույց սնանկությունից անմիջապես հետո էին: Հետագայում ամեն ինչ զարգացավ ծանոթ սցենարով՝ եթե աշխարհում որևէ տեղ փռշտան, Հայաստանում թոքաբորբ կսկսվի: Եվ վերջապես եվրո-ամերիկյան պատժամիջոցները անպայմանորեն ազդեցին Հայաստանում ռուսական բանկերի դուստր ընկերությունների վրա:

Որպես հետևանք, ավտո և հիփոթեքային վարկավորումները պահպանվեցին stand-by ռեժիմում: Այսինքն, միայն սպասարկվում են արդեն տրամադրված վարկերը, ինչը, նոր վարկերի չտրամադրման պայմաններում, բերեց վարկային պորտֆելի 20% նվազման: Այս ամենն իր հերթին բերեց ապահովագրական պորտֆելի նվազմանը՝ ինչպես ԿԱՍԿՈ և գույքի ապահովագրության, այնպես էլ ոչ պակաս կարևոր՝ բիզնեսի կորպորատիվ ապահովագրության տեսակներով:

Չորրորդ և ևս մեկ կարևոր գործոն է ռուսական ճգնաժամի ազդեցությունը, մասնավորապես Հայաստան ուղղված տրանսֆերտների կրկնակի նվազումը: Այս ֆենոմենը բերում է ընտանեկան բյուջեների վերանայմանը: Խախտվում է սպառման և խնայողությունների միջև բալանսը, քանի որ սպառողները հրաժարվում են խնայողություններ անել, որոնց դասին էլ պատկանում է ապահովագրությունը: Իսկ խնայողությունների մակարդակը մի կողմից խոսում է ընտանիքի սոցիալական կարգավիճակի, իսկ մյուս կողմից՝ պետության զարգացման հեռանկարների մասին: Տեղին է հիշել, որ հենց կուտակային կենսաթոշակների վերաբերյալ որոշումը բերեց հասարակության լարվածությանը:

Այլ հարց է, որ այս ընդդիմության հիմքում ՏՏ ոլորտի բարձր վարձատրություն ունեցող մասնագիտությունների ներկայացուցիչներն էին, ովքեր ապահովված են և կարող են իրենց թույլ տալ խնայողություններ ունենալ, բայց դա այլ պատմություն է… կարևոր է այն, որ հասարակության կողմից նրանք աջակցություն ստացան ֆինանսական հնարավորությունների սահմանափակման հողի վրա:

Այսպիսով, նշված չորս գործոններն արդեն երեք տարի շարունակ բերում են շուկայում ապահովագրավճարների մակարդակի նվազման: Անկումը սկսվեց 2013 թվականին՝ 1.7%-ով, հետո ավելի կտրուկ անկում՝ 15.6%-ով՝ 2014-ին, և այս տարի, մեր կանխատեսումներով, ՀՀ ապահովագրական շուկան կնվազի ևս 2.3%-ով: Բացարձակ թվերով շուկան 2013-ի 34.5 մլրդ դրամից նվազել է մինչև ներկա 28.5 մլրդ դրամը:

Ինչ վերաբերվում է զարգացման միտումներին. մի կողմից Ընկերությունների մեծ մասի պորտֆելներում կավելանա բժշկական ապահովագրության տեսակարար կշիռը, մյուս կողմից՝ ԱՊՊԱ համակարգի շրջանակներում պետություն-սեփականատեր-ապահովագրող-մատակարար շղթան կսկսի ավելի էֆֆեկտիվ աշխատել:

 

- Կ․Ա․ - Իսկ ի՞նչ արդյունքներով է տարին ամփոփում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն: Որքանո՞վ եք գոհ արդյունքներից և ինչպիսի՞ն են դրանք Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման դինամիկայի համատեքստում:

- Լ․Ա․ - 2015 թվականին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն գրանցել է ապահովագրավճարների զգալի աճ։ Մեր կանխատեսումներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ապահովագրավճարների աճը կկազմի 14,2%: Հաշվի առնելով շուկայի ընդհանուր նվազումը՝ ցուցանիշն ավելի քան խոսուն է:

Ավելի ընդհանուր պատկերի համար նշեմ  անցնող տարվա ինը ամիսների շուկայի արդյունքները: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ապահովագրություն իրականցնում է 10 հիմնական ուղղություններով, որոնցից 6-ով ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը՝ հետևյալ ցուցանիշներով՝

  • Շուկայի առաջատար առողջության ապահովագրության գծով - շուկայի 34% մասնաբաժնով,
  • Գույքի ապահովագրության շուկայի առաջատար – շուկայի 46% մասնաբաժնով,
  • Շուկայի առաջատար աջակցության (տուրիստական) ապահովագրության գծով - շուկայի 39% մասնաբաժնով,
  • Ավիացիոն ապահովագրության շուկայի առաջատար - շուկայի 100% մասնաբաժնով
  • ԿԱՍԿՈ ապահովագրության առաջատար - շուկայի 29% մասնաբաժնով,
  • Շուկայի առաջատար դժբախտ պատահարներից ապահովագրության գծով - շուկայի 44% մասնաբաժնով:

Գո՞հ եմ արդյոք ընկերության արդյունքներից։ Գործնականում, եթե ղեկավարը հասել է նրան, ինչ պլանավորել էր, ուրեմն թերագնահատել էր իր հնարավորությունները: Ուրեմն հորիզոնը նրա համար ոչ թե հրաշալի հնարավորություն է, այլ գիծ այն պատին, որին դեմ է առել և որտեղից առաջ ճանապարհ չկա: Այս դեպքում ժամանակն է հանգստանալու և հուշեր գրելու համար: Հուսով եմ Աստված ինձ համար այդ օրն էլ է նախատեսել, բայց ոչ մոտակա տասնամյակների ընթացքում:

Ուստի, իհարկե գոհ չեմ: Եվ դա չնայած այն փաստին, որ շնորհակալ եմ ԻՆԳՈ թիմին իրենց նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: Իրենք, ի տարբերություն ինձ և մեր զարգացման թիմին, ամեն ինչ արել են այնպես, ինչպես պետք է:

 

- Կ․Ա․- Ապահովագրական շուկան մեր երկրում խիստ մրցակցային է: Կարելի է ենթադրել, որ հաճախորդների ընտրությունն այս դեպքում հիմնականում կախված է այս կամ այն ապահովագրական ընկերության մատուցած ծառայությունների որակից։ Շնորհիվ ինչի՞ է Ձեր ընկերությանը հաջողվում լինել առաջատարներից մեկը։

- Լ․Ա․- Դժվար է պատասխանել մի հացի, որում արդեն կա ճիշտ պատասխանը: Ամեն դեպքում փորձեմ, որպես պատասխան, ձեր ուշադրությանը ներկայացնել նպատակների սահմանման մեր սկզբունքն ու մասնագիտական ձգտումների մեր թիմի փիլիսոփայությունը:

Միանշանակ, որպեսզի ընկերությունը ծաղկի, անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ վաճառել այն ծառայությունները, որոնք նա մատուցում է. Մեր դեպքում դա ապահովագրությունն է: Այդ իսկ պատճառով, ընկերությունների մեծ մասը նախապատվությունը տալիս է գործակալական ցանցի ընդլայնման, զեղչերի ավելացման, միջնորդներին տրվող միջնորդավճարների ավելացման և ապահովագրավճարների նվազեցման մեխանիզմներին՝ ապահովագրական ծածկույթի նվազեցման ճանապարհով: Այս պայմաններում ենթադրվում է վաճառողների ծավալի աճ և հաճախորդների դիմադրության նվազում՝ համեմատաբար ցածր գների շնորհիվ:

Ուզում եմ հայտարարել առաջին անգամ և պաշտոնապես. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության անձնակազմի հիմնական նպատակն է ապահովագրական պրոդուկտների անձնականացումը. մենք ձգտում ենք ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի ծառայություններին տալ կոնկրետ և շոշափելի համալրում: Դա նշանակում է, որ խոսելով ԻՆԳՈ-յի ապահովագրության մասին, պոտենցիալ հաճախորդն անկասկած հասկանում է ծառայությունների լավագույն համադրություն և գերազանց որակ: Գուշակել և գերազանցել մեր ապահովադիրների սպասումները, թույլ տալ նրանց զգալ իրենց ստատուսը, բարձր ինքնագնահատականն ու անհոգ կենցաղը: Այս ճանապարհին մեր նպատակն է՝ առաջին հերթին ձևավորել հասարակության մեջ ցանկություն՝ ունենալ ապահովագրական պաշտպանվածություն հենց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յից՝ անթերի կատարելով մեր բոլոր խոստումները և արդարացնելով ապահովագրության վրա ծախսված ամեն լուման, և երկրորդը՝ հրաժարվել ավելի էժան ապահովագրություն առաջարկելու պրակտիկայից և սահմանել գին, որը բավարար կլինի մատուցելու արժանի ծառայություններ ամենաամբիցիոզ և պահանջկոտ հաճախորդներին:

Արդեն երկրորդ տարին է մենք գնում ենք այս ճանապարհով: Աճի կորը հուշում է, որ որոշումը՝ ստեղծել պրոդուկտներ, որոնք մարդիկ ուզում են գնել, միակ ճիշտ որոշումն է շուկայական ներկա պայմաններում: Հիմնականում դա հաջողվում է, որովհետև սպառողը տեսնում է, որ յուրաքանչյուր հաճախորդի արժեքը էականորեն գերազանցում է ապահովագրության գինը:

 

- Կ․Ա․- “Անձնակազմից է կախված ամեն ինչ” կարգախոսը, ըստ երևույթին, գործում է: Որքանով եք համաձայն այս մտքի հետ և ինչպես է Ձեզ հաջողվում լուծել ընկերությունը պրոֆեսիոնալներով համալրելու խնդիրը:

- Լ․Ա․- Իոսիֆ Ստալինը, ում Դուք հիմա մեջբերեցիք, այս կարգախոսի շնորհիվ իրագործեց այնպիսի մի նախագիծ, ինչպիսին էր ցամաքի 1/6-րդի ուզուրպացիան: Չհամաձայնել ժողովուրդների առաջնորդի այս մտքի հետ նույնն է, ինչ կասկածի տակ դնել երկրի ձգողականությունը:

Մեր ընկերությունում ավանդաբար ընդունված է աճեցնել սեփական կադրերը՝ ուսանողական նստարանից: Ուսումն ուղեկցվում է պրակտիկայով, ընդ որում սովորելու պրոցեսը երբեք չի դադարում, նույնիսկ վերին ղեկավարության և տնօրենի համար:

Անհնար է լինել առաջատար ընկերություն զարգացող շուկայում՝ երեկվա գիտելիքներով: Նրանք, ովքեր ընկալել են սա, մնում են ընկերությունում:

Այսօր մենք ակտիվորեն համագործակցում ենք հայաստանյան մի շարք բուհերի հետ, այդ թվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ:

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ և բավականին հետաքրքիր ակնկալիքներ կան Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ, հատկապես գիտա-հետազոտական աշխատանքների և գործնականում դրանց կիրառման մասով: Երիտասարդությունը միշտ աճ է, կարևորը՝ որպեսզի այն հիմնվի նախկին ձեռքբերումների վրա: Այդ իսկ պատճառով մեր լավագույն աշխատակիցները դասավանդում են համալսարաններում, ղեկավարում են ավարտական քննական հանձնաժողովներ, անցկացնում են վարպետաց դասեր և այդպիսով ապահովում են առաջատարությունը:

Ուստի մեր ընկերությունում մենք միշտ ուրախ ենք նոր սերնդի կադրերին: Եկեք չմոռանանք, որ այսօր հայ բժիշկները պահանջված են Գերմանիայում, ֆինանսիստները՝ Մեծ Բրիտանիայում, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները՝ ԱՄԷ-ում, Կանադայում և նույնիսկ Սիլիկոնային հովտում:

Այո, նրանք լավագույններն են, բայց մեր խնդիրն է ստեղծել պայմաններ և պահել նրանց Հայաստանում. երբեմն դա մեզ հաջողվում է և մենք հպարտություն ու երջանկություն ենք զգում:

 

- Կ․Ա․ - Որո՞նք են ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յի հիմնական նպատակները 2016-ին և Ձեր կարծիքով ինչպես կզարգանա ապահովագրական շուկան Հրե Կապիկի տարում։

- Լ․Ա․ - Մենք, ինչպես դա ենթադրվում է ֆինանսական կառույցի համար, պահպանողական ենք պլանավորման հարցում: Ավանդաբար մենք պլանավորում ենք տարեկան 5-10% աճ՝ հիմնականում ապահովագրության կամավոր տեսակների և ճիշտ ներդրումային քաղաքականության հաշվին:

Ընկերությունը պլանավորում է շուկա մտցնել մոնոպրոդուկտների նոր շարք, ինչպիսին են փոքր կոլեկտիվների և անհատների առողջության ապահովագրությունը, ընտանիքի եկամուտների և երեխաների ապահովագրությունը, ինչպես նաև ավելի դեմոկրատ գներով ԿԱՍԿՈ և գույքի ապահովագրության ծրագրերը:

2016-ը կլինի նաև ընթացիկ տարում սկիզբ առած նոր տեսակի առաջխաղացման տարի. խոսքը բժիշկների և բուժաշխատողների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության մասին է:

Շուկայի նորույթը կլինի կոմպլեքս, խմբային ապահովագրությունների ներդրումը, երբ մեկ պայմանագրով և մեկ սակագնով կարելի է ապահովագրել ոչ միայն ընտանիքի բոլոր անդամներին, այլև բժշկական ծախսերը, ԿԱՍԿՈ-ն և գույքը միասին: Սա հատկապես կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր ուզում են տեսնել ինչպես է աշխատում ապահովագրությունը իրական կյանքում: Կոմպլեքս ապահովագրության դեպքում և՛ փորձն է ավելի շատ, և՛ բյուջեն ավելի թեթև: Սա նման է ռեստորանի դեգուստացիոն մենյուին:

Շուկայի վերաբերյալ կանխատեսման համար կմեջբերեմ արևելյան հորոսկոպը՝

«Հրե Կապիկի ամենավառ հատկանիշներից մեկը նրա հակվածությունն է մրցակցությանը, քանի որ նա, գիտակցված կամ անգիտակից, միշտ և ամեն ինչում ուզում է լինել առաջինը: Փառասիրությունը ստիպում է Հրե Կապիկին երբեք չբավարարվել ձեռք բերածով և ձգտել գրավել կյանքի նոր բարձունքներ:» - մեջբերման ավարտ:

Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլորին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Թող ճգնաժամը շրջանցի Ձեզ Գալիք 2016-ին և հավիտյանս!

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև