Մաքսային միությանը
Հայաստանի առաջիկա անդամակցությունը եվրասիական ինտեգրման կողմնակիցների և
հակառակորդների միջև բուռն բանավեճերի առիթ է հանդիսացել: Ռուսասերների գլխավոր
փաստարկը Ռուսաստանի անայլընտրանքայնությունն է`որպես Հայաստանի ազգային անվտանգության
երաշխավոր: Ձեր կարծիքով, որքանո±վ Հայաստանի մաքսային հեռանկարները կամրապնդեն
մեր անվտանգությունը:
Հայաստանի և ԼՂՀ
պաշտպանունակության ամրապնդումը կախված է ՀԱՊԿ հետ սերտ փոխգործակցությունից, որը
մենք շարունակում ենք ամրապնդել ու մեծացնել: Մեր ողջ սպառազինությունը ռուսական
արտադրության է: Նշեմ, որ դրանք շարունակում են ստացվել, ցավոք, ստացվելով նաև
Ադրբեջան: Հայաստանի անվտանգության առանձին տարր է յումրիի 102-րդ ռուսական
ռազմակայանը: Ըստ որում, Լեռնային Ղարաբաղի անվտանգության սպառնալիքները
գնահատելու համար պետք է առնվազն գտնվել այնտեղ:
1993 թ. թուրքական
լխավոր շտաբի օգնությամբ Բաքվում մշակվել է Ղարաբաղի գրավման իդեալական
ծրագիր`ՙՇիմշիթ՚ /Կայծակ/`ներառելով հարձակման 5 ուղղություն, որոնք այսօր բոլորին
հայտնի են: Այդ ծրագիրն այդ ժամանակ չի աշխատել, իսկ հակառակորդը ջախջախվել է:
Ադրբեջանը ևս մի քանի այլընտրանքային ծրագիր ունի, բայց զորավարժությունների
ընթացքում փորձարկված ամենալավ ծրագիրը հենց դա է: Եվ լավագույն տարբերակ, քան
ՙՇիմշիթն՚ է, Բաքուն այսօր չունի`հաշվի առնելով, որ Ղարաբաղը հյուսիսը պաշտպանված
է լեռնաշղթաներով, իսկ բաց շարունակում է մնալ ԼՂՀ պաշտպանության Մարտակերտի,
արևելյան հատվածը: Ադրբեջանական նոր ագրեսիայի դեպքում երկուստեք կորուստները շատ
մեծ կլինեն: Տարբերությունը միայն այն է, որ մեր կողմից ավելի շատ կզոհվի խաղաղ
բնակչությունը, իսկ ադրբեջանական կողմից`զինվորականները: Այնուամենայնիվ, նույնիսկ
անտեղյակ մարդուն պարզ է դառնում, որ Ադրբեջանի համար նոր պատերազմը կավարտվի
վերջնական ռազմական պարտությամբ, և դա շատ լավ հասկանում են նաև Թուրքիայում: Այդ
պատճառով թուրքերն Ադրբեջանի հետ միասին մշակել են ՙմեկ ազգ`միասնական բանակ՚
ծրագիրը: Նրանք փորձում են կատարելագործել իրենց զինված ուժերը`միաժամանակ ՆԱՏՕ-ի
ստանդարտների կիրառմամբ: Այդ ոլորտում Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ռազմավարական
քայլեր են ձեռնարկում: Եվ դա շատ լուրջ ծրագիր է, որը չի կարող չմտահոգել: Այդ պատճառով
անվտանգության պահպանման նպատակով Ռուսաստանի հետ սերտ միության միջոցով Հայաստանի
դիրքերի ամրապնդումն այսօր այլընտրանք չունի: ուցե, տնտեսության զարգացման
տեսակետից Եվրոպայի հետ համագործակցությունը և միությունը լավ տարբերակ է, բայց ոչ
անվտանգության հարցերում: Ռուսական ռազմակայանի դուրս բերումը հաստատ չի նպաստի
Հայաստանի անվտանգությանը:
Այո, բայց
գոյություն ունեն նաև անվտանգության այլ համակարգեր, օրինակ`ՆԱՏՕ-ն...
Ողջ աշխարհի համար
պարզ է, որ Հայաստանը հատուկ վիճակում է, որը պայմանավորված է միջազգային
իրավունքը չճանաչող երկու պետությունների կողմից նրա շրջափակմամբ: Եվ այսօր ինչպես
Եվրամիությունը, այնպես էլ Ռուսաստանն այդ հարցում չեն կարող ազդել Թուրքիայի և
Ադրբեջանի վրա: Այդ պայմաններում
Հայաստանը, իմ կարծիքով, պետք է դառնա
բացառություն աշխարհաքաղաքականությունում, հնարավորություն ստանալով
անվտագությունը զարգացնել մի դաշինքի`
ՀԱՊԿ-ի հետ, իսկ տնտեսությունը մեկ ուրիշի` Եվրամիության հետ: Այդ
հայեցակարգը Հայաստանին թույլ կտա նվազագույնի հասցնել անվտանգության համար ռիսկերը
և ավելի լավ վիճակի հասցնել տնտեսությունը: Այսինքն, հարկավոր է զանազանել
տնտեսությունը և քաղաքականությունը:
Այո, բայց
Ասոցացման համաձայնագիրն առաջին հերթին ուղղված է Արևելյան գործընկերության
երկրների, այդ թվում` Հայաստանի դուրս
բերմանը Ռուսաստանի ազդեցության ուղծրից...
Անշուշտ: Այդ քաղաքականությունը
եկել է փոխարինելու ՙսառը պատերազմին՚, և այսօր միաբևեռ աշխարհն ԱՄՆ կառավարման
ներքո աստիճանաբար համալրվում է երկրորդ և, նույնիսկ, երրորդ բևեռներով: Եվ այդ
բևեռներն անհնար են առանց ասոցացման համաձայնագրի նման նախագծերի, որ նախաձեռնել
էր ԵՄ: Այդ պատճառով ինտեգրման գործընթացներին առնչվող միտումներն անխուսափելի են,
սակայն դրանց համաառորեն դիմակայում է ԱՄՆ, հասկանալով, որ այդ միավորումների մեծ
մասը մոտեցնում է համաշխարհային հեգեմոնիայի ավարտը: Հենց այդ պատճառով Հայաստանի
ինտեգրման վեկտորը որոշելու հարցերում եղել և մնում են հակասություններ նույնիսկ
իշխանության մակարդակով: Որքան ինձ հայտնի է, դրանք դրսևորվել են նույնիսկ Ազգային անվտանգության խորհրդի և խորհրդարանի
նիստերում: Ուստի մենք խոշոր խաղացողների հատուկ մոտեցման կարիք ունենք:
Թույլ տվեք հիշեցնել,
որ հենց այդ հատուկ մոտեցումը չկա: Վերջին անգամ մեզ դա հասկացրեցին սեպտեմբերի
3-ին Նովո-Օգարևոյում....
Մոսկվան դեմ չի
լինի առևտրատնտեսական կապերի հաջող զարգացմանը Հայաստանի և ԵՄ միջև: Եթե, իհարկե,
Բրյուսելում նման սցենարի գնան: Հայաստանի և Ռուսաստանի նախագահների նովոօգարևյան
հանդիպումը հազիվ թե շատ հարթ ընթացած լինի: Սակայն նախագահները կարողացել են
ծայրերը կապել արդեն գոյություն ունեցող Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցության
և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքալան համագործակցության հեռանկարների միջև: Ի դեպ, Եվրամիությունն
ու ԱՄՆ նույնպես Հայաստանի նկատմամբ ճնշման որոշակի միջոցներ են կիրառում:
Քաղաքականությունը
և ճշմարտությունը, դժբախտաբար, շատ հաճախ անհամատեղելի են լինում, ինչը դրսևորվում
է նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ մեր հարաբերություններում: Այդ պատճառով
մեր գործողություններում մենք պետք է ելնենք իրողություններից: Իսկ
իրողություններն այնպիսին են, որ այսօրվա դրությամբ Թուրքիայի հետ Հայաստանի
սահմանները պահպանում են Ռուսաստանի սահմանապահները, իսկ հենց նույն Ռուսաստանի
օգնությամբ անվտանգությունն ապահովում է
ՀԱՊԿ-ը: Այդ պայմաններում Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը կարող է և
պետք է ապահովի հենց Հայաստանը:
Մաքսային միությանը
Հայաստանի անդամակցությունը ենթադրում է Երևանի հրաժարում ԵՄ և ԱՄՆ հետ քաղաքական
համագործակցությանը մասնակցությունից, այսինքն`հակակշռից: Ռուսաստանը ԽՍՀՄ չէ,
մենք պետք է հիշենք այդ մասին: Ի±նչ երաշխիքներ ունենք, որ մոտ ապագայում
անվտանգությնա մեր երաշխավոր Մոսկվան, հանուն իր շահերի, ԼՂՀ մի քանի շրջան չի
ՙնվիրաբերի՚ Բաքվին:
ԽՍՀՄ-ը և Թուրքիան
արդեն մեկ անգամ հանուն իրենց շահերի կիսել են հայկական տարածքները: Եվ մենք
բոլորս տեսնում ենք, թե ինչի է դա հանգեցրել: Այս առնչությամբ, օրինակ,
մտավախություն է հարուցում Դմիտրի Մեդվեդևի կողմից Թուրքիայի հետ վերջերս նոր
պայմանագիր կնքել: Բարեբախտաբար, այսօր աշխարհը փոքր-ինչ այլ է, իսկ ոչ մեծ
պետությունների խոսքը միջազգային կազմակերպություններում ինչ-որ բան արժեն: Դա
փրփուր է, որից մենք կառչում ենք: Այդ պատճառով Հայաստանն ազգային շահերի
պաշտպանության հստակ ծրագրերի կարիք ունի: Մեզ հարկավոր է ուղեգիծ, որը
հայությունն ընդհանուր ջանքերով առաջ կտանի, մեր խնդիրը դրա բացակայության մեջ է,
այլ ոչ թե դաշնակիցների բացակայության:
Այդ դեպքում, բացի
նյութականից, ի±նչ նպատակով է Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել $4 մլրդ արժողությամբ
սպառազինություն:
Շատ է խոսվում այն
մասին, որ ֆինանսական կողմից բացի, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին $4 մլրդ
սպառազինության վաճառքում այլ դիտավորություն չի եղել: Սակայն, ինձ բնավ հասկանալի
չէ Մոսկվայի այդ քայլն`ուղղված բարեկամ,
դաշնակից Հայաստանի դեմ: Ռուսաստանի այդ քայլի մասին խոսելն անձամ ինձ համար
ցավալի է ու վիրավորական, և դրա տրամաբանությունը հասկանալի չէ ինձ:
Արդյո±ք AR1A
չինական նոր հրթիռային համալիրներն ի զորու են հավասարակշռել ռուսական ՙՍմերչերի՚
հայտնվելն ադրբեջանական ԶՈՒ զինանոցում:
Չինական AR1A
համակարգեր ոչ միայն արդեն ձեռք են բերվել, մենք շարունակում ենք դրանք ձեռք
բերել: Պաշտոնապես այդ մասին, իհարկե, չի ասվում, սակայն Ադրբեջանին վերջին
մատակարարումներից հետո Հայաստանին սկսել է զենք
մատակարարել նաև Մոսկվան: Չեմ կարծում, թե Հայաստանի կողմից AR1A գնումը
Երևանի պատասխանն էր ռուսական մատակարարումներին Բաքու, բանակցություններ էին
ընթանում այդ գործարքից շավ ավելի վաղ: Մենք երբեք այդ գնումները գաղտնի չենք
պահել: Եվ այսօր հարցը, նույնիսկ, հաշվեկշռի պահպանումը չէ մեր և ադրբեջանական
հրթիռային զինանոցների միջև: Թեև AR1A շատ հզոր և արդյունավետ զենք է, որը
ոչնչացնում է ինչպես կենդանի ուժը, այնպես էլ ենթակառուցվածքը: Օրինակ, անհամեմատ
ավելի կարևոր է ադրբեջանական տանկերի համար անցումների առկայությունը` եթե հանկարծ
դրանք որոշեն հյուրընկալվել Ղարաբաղի հողում: Այդպիսի անցումները շատ քիչ են, և,
նույնիսկ, եթե Ալիևը գնի ևս մի քանի հազար տանկ, դրանք Ղարաբաղում կարող են
հայտնվել միայն հերթականությամբ` եթե չեն ցանկանում հայտնվել տանկային ՙխցանում՚:
Այսպիսով, ռազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմում տեխնիկա կիրառելու
հնարավորությունն ու քանակը շատ սահմանափակ է: Եվ, նայելով Ղարաբաղի քարտեզին, դա
պարզ կդառնա անգամ ռազմական գործից հեռու մարդու համար: