Հաջողությամբ ավարտվել է ՙԿասկադ Ինվեստմենտս՚ ՓԲԸ-ի` ՙԱմերիա
Ասեթ Մենեջմենթ՚ ՓԲԸ-ին միացման գործընթացը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության
տեղեկացվել է ՙԱմերիա՚ ընկերությունների խմբի
մամուլի ծառայությունից, միացման արդյունքում ՙԱմերիա Ասեթ Մենեջմենթ՚
ՓԲԸ-ն ներկայումս հանդիսանում է ՙԿասկադ Ինվեստմենտս՚ ՓԲԸ-ի իրավահաջորդը: Նշենք,
որ ՙԿասկադ Ինվեստմենտս՚ ՓԲԸ-ն Հայաստանի ներդրումային կառավարման շուկայի
զարգացման մեջ նշանակալի դեր ունեցող ընկերություններից էր, որն առաջին անգամ
Հայաստանում ներդրեց ներդրումների և ակտիվների կառավարման նոր և հետագայում
ընլայնման միտում ունեցող ծառայություններ:
Միավորման շնորհիվ ՙԱմերիա Ասեթ Մենեջմենթ՚ ՓԲԸ-ն, որը
զբաղվում է ակտիվների կառավարմամբ, կընդլայնի հաճախորդներին առաջարկվող
ծառայությունների տեսականին, ինչպես նաև կապահովի նոր հաճախորդների զգալի ներհոսք
առաջին փայատիրական հիմնադրամին մասնակցելու համար, որի ներկայացումը շուկային
նախատեսված է 2013 թվականի 4-րդ եռամսյակում:
Միավորելով երկու կառույցների լավագույն փորձը` ՙԱմերիա Ասեթ
Մենեջմենթ՚ ՓԲԸ-ն կստեղծի նոր հնարավորություններ տարածաշրջանում ներդրումային
կառավարման ոլորտի զարգացման և իր հաճախորդների առավել արդյունավետ սպասարկման
համար:
Նշենք, որ ՙԿասկադ Ինվեստմենտս՚ ՓԲԸ հիմնվել է 2004 թվականի
ապրիլի 8-ին և 2008 թվականի հունիսի 26-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է
որպես ներդրումային ընկերություն, ¥գրանցման վկ.թիվ 1, լիցենզիայի համարը` 0001):
ՙԱմերիա Ինվեստ՚ ՓԲԸ-ն (ներկայիս անվանումը` ՙԱմերիա Ասեթ Մենեջմենթ՚) հիմնադրվել
է 2001 թվականի հոկտեմբերի 16-ին և 2008 թվականի հունիսի 26-ին գրանցվել է
Կենտրոնական բանկի կողմից որպես ներդրումային ընկերություն (գրանցման վկ.թիվ` 9,
լիցենզիայի համարը` 0009):