Ոչ
իշխանական խորհրդարանական «քառյակը» հունիսի 10-ին խորհրդարանում կայանալիք
մամուլի ասուլիսում կհրապարակի 12 կետից բաղկացած իր պահանջներն իշխանությանը:
Հունիսի 9-ին այդ մասին հաղորդել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն
Հակոբյանը` 4 խմբակցությունների (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն»)
ներկայացուցիչների հերթական հանդիպումից հետո:
«Առայժմ հայտնի չէ, թե ինչ ձևով մեր պահանջները կհանձնենք
իշխանությանը, մենք դեռ ժամանակ ունենք, և կքննարկենք դա: Այդ 12 կետերը ներառում
են քաղաքական և տնտեսական շեշտադրումներ, և մենք հուսով ենք, որ կառավարությունը
դրանք ուշադրության կառնի», - ասել է Հակոբյանը:
Նա
հավելել է, որ այդ պահանջները իշխանությունը թուլացնելու կամ ընդդիմությունը
հզորացնելու նպատակ չեն հետապնդում, քանզի վերջնական նպատակը երկիրը ծանր
սոցիալ-տնտեսական իրավիճակից դորւս բերելն է: