Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ
Սարգսյանի հրամանագրով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան: Ինչպես հաղորդում է ՀՀ
նախագահի մամլո գրասենյակը, մեկ այլ հրամագրով Թաթուլ Մարգարյանն ազատվել է
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից:
Տիգրան Սարգսյանը 1998 թվականի մարտի 3-ից մինչև 2008
թվականի ապրիլի 9-ը գլխավորել է ՀՀ կենտրոնական բանկը, 2005-2007 թվականներին եղել
է Միջպետական բանկի խորհրդի նախագահ, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2014 թվականի
ապրիլի 3-ը զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը: