ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահների և մյուս միջազգային գործընկերների խորը մտահոգությունը Արցախի և
Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճի
և բռնության դրսևորումների առնչությամբ, որոնք արդեն հանգեցրել են բազմաթիվ
զոհերի:
Ինպես հաղորդում է կազմակերպության կայքը, Պան Գի Մունի անունից նրա մամուլի
քարտուղարի հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԿ ղեկավարը բոլոր կողմերին կոչ է անում կատարել հրադադարի շուրջը համաձայնագիրը, ձեռնպահ մնալ հետագա բռնությունից և պատրաստակամություն դրսևորել անհապաղ թուլացնելու
լարվածությունը և շարունակելու երկխոսությունը` արագ և խաղաղ քաղաքական
կարգավորման նպատակով:
«Գլխավոր քարտուղարը լիակատար աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի և բոլոր նրանց ջանքերին,
որոնք միջոցներ են ձեռնարկում այդ վտանգավոր իրավիճակի կարգավորման նպատակով և
ձգտում են հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման», - ասվում
է հայտարարություբնում:
Անցած
շաբաթ լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մեծացել է:
Ադրբեջանական դիվերսիոն խմբերը մի քանի անգամ հյակական տարածք ներթափանցման փորձեր
են ձեռնարկել, որոնց արդյունքում ադրբեջանական կողմն, ըստ պաշտոնական տվյալների,
27 մարդ է կորցրել: Կորուստներ կան նաև հայկական կողմում. Զոհվել է 6 զինծառայող: ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ռուսաստանի
ԱԳՆ, ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրավիճակի սրման
առնչությամբ կողմերին կոչ են արել հարգել
հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագիրը և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման
ուղղությամբ: