Ականի պայթյունից զոհվել է Տավուշի մարզի Այգեձոր սահմանամերձ գյուղի 26-ամյա բնակիչը, ով փորձել է իր անասուններին քշել արոտավայրից:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Այգեձորի գյուղական համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը, գյուղի բնակիչները մոտ մեկ ժամ չեն կարողացել օգնել վիրավոր երիտասարդին, քանի որ Ադրբեջանի հետ սահմանում գտնվող արոտավայրը մի քանի ժամ շարունակ եղել է հակառակարդի ինտենսիվ գնդակոծության ներքո: Իսկ երբ գյուղացիներին վերջապես հաջողվել է հասնել վիրավորին, պարզվել է, որ նա մահացել է արյան կորստից: