«Անելիք Բանկ»
ՓԲԸ-ի աշխատակիցները քեսաբահայերին աջակցելու նպատակով Բանկում բացված հատուկ
հաշվեհամարին երկու շաբաթում փոխանցել են 1 մլն ՀՀ դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, մեր հայրենակիցների օգնությանն ուղղված գործին Բանկի
աշխատակիցները միացել էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած դրամահավաքի շրջանակներում: Հիմնադրամը
մասնաճյուղ ունի Սիրիայում և կարող է լիարժեք իրականացնել ֆինանսական
աջակցությունը դրա կարիքն ունեցող քեսաբահայերին հասցնելու կազմակերպչական
աշխատանքները:
«Անելիք Բանկի աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ են
մոտեցել հանգանակությանը: Բավականին կարևոր է այն փաստը, որ տվյալ նախաձեռնությանը
մասնակցել են Բանկի գրեթե բոլոր աշխատակիցները` ղեկավար անձնակազմից մինչև
շարքային աշխատակիցներ: Համագործակցելով
Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ, վստահ ենք, որ նվիրատվության յուրաքանչյուր
լուման կծառայի իր նպատակին և որոշակի չափով կթեթևացնի մեր ազգակիցների ծանր
դրությունը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նշենք,
որ «Անելիք Բանկ» ՓԲԸ միանձնյա բաժնետերն է հանդիսանում լիբանանյան Credit Bank
S.A.L բանկը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը հասցրեց 100%-ի:
Բանկն աշխատում է նաև իրեն փոխկապակցված Anelik դրամական փոխանցումների միջազգային
համակարգի, ինչպես նաև MoneyGram
и Intel
Express համակարգերի հետ: Բանկն ունի 12
մասնաճյուղ, որից 6-ը տեղակայված է Երևանում: -