Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը չպետք
է շարունակվի Ղարաբաղում: Եվ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, Ղարաբաղի և Ադրբեջանի
սահմանում դիմակայությունում Ադրբեջանին Թուրքիայի ամեն տեսակ աջակցության
խոչընդոտելու համար: Օգոստոսի 7-ին լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել
թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Ղարաբաղա-ադրբեջանական
սահմանում վերջին ադրբեջանական դիվերսիաներին Թուրքիայի մասնակցություն չի եղել,
քանի որ Անկարան այսօր առանց այդ էլ բազմաթիվ այլ, սեփական խնդիրներ ունի:
Այդուհանդերձ, Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը ոչ ոք չեղյալ չի
հայտարարել: Եվ Թուրքիայի ԱԳՆ վերջին միակողմանի ցավակցությունները Բաքվին` ԼՂՀ
հետ շփմնա գծում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու առնչությամբ, այդ
քաղաքականության շարունակման ևս մեկ վկայություն են», - համոզված է թուրքագետը:
Շաքարյանն
ընդսմին չի բացառել ապագայում Ղարաբաղի շուրջ լայնածավալ դիմակայությունում
Անկարային ներքաշելու Բաքվի փորձերը: Նրա գնահատմամբ, ադրբեջանցիներն ակնկալում են
ավագ եղբայրների աջակցությունը. զինամթերք, տեխնիկա, ռազմական ուժ` պատերազմի
վերսկսման դեպքում, ինչպես եղավ 90-ական թվականներին: