Եվրամիությունը մտադիր չէ կրճատել ընթացիկ տարում Հայաստանին ֆինանսական օգնությունը:
Ինչպես հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան` ներկայացնելով Հայաստան-Եվրամիություն համագործակցության վերաբերյալզեկույցը, ֆինանսական ծրագիրը ներկայումս քննարկման փուլում է գտնվում: Նրա խոսքով, ընթացիկ տարում ԵՄ-ն արդեն 40 մլն եվրո է տրամադրել Հայաստանին: Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը, չնայած վերջին միտումներին, եղել և կլինի ակտիվ, և ներկայումս մշակվում է փոխգործակցության նոր ծրագիր:
Խոսելով Հայաստանի հետ Ասոցացման պայմանագրի քաղաքական բաղադրիչի ստորագրման հնարավորության մասին` Հրիստեան նշել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը կարող է նախադեպ լինել Հայաստանի համար: Ըստ որում, նա ընդգծել է, որ Հայաստանի և ԵՄ համագործակցությունն, այնուամենայնիվ, զարգանում է այլ ճանապարհով:
Անդրադառնալով հայաբնակ Քեսաբի վրա թուրքական հարձակումներին` դեսպանը հաղորդել է, որ տեղեկացրել է Բրյուսելին այդ առնչությամբ պաշտոնական Երևանի մտահոգության մասին:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, Հրիստեան դրական է համարել Վիեննայում Ալիև-Սարգսյան հանդիպումը: ՙԵՄ-ն խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՚,- հայտարարել է դեսպանը: