Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Գեորգևսկի շրջանի Լիսոգոր գյուղում դիմակավորված հանցագործը ներխուժել է գործարար Խաչատուր Ղազարյանի տուն և կրակ բացել նրա ընտանիքի անդամների վրա:
Գործարարի 11-ամյա դուստր Լիանա Ղազարյանը տեղում մահացել է, իսկ նրա 16-ամյա եղբայրը` Արսեն Ղազարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Երեխաների մայրը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նրա վնասվածքը եղել է վզի շրջանում: Խաչատուր Ղազարյանը չի տուժել, քանի որ եղել է լոգարանում, հաղորդում է Lifenews-ը:
Սպանության դրդապատճառներն անհայտ են, հանցագործության զենքը դեռ չեն գտել: Նախնական տվյալներով, մարդասպանը կրակել է փոքր տրամաչափի հրազենով: