Նոյեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանը, այս տարի ծրագրում ընդգրկվել է աշխարհի 34 երկրի 113 ֆիլմ: Փառատոնի շրջանակներում սպասվում են վարպետության դասեր, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, ինչպես նաև մշակութային, կրթական և սոցիալական ծրագրեր: Գրիգորյանի խոսքով, առաջիկա փառատոնում կավելանա մրցութային անվանակարգերի թիվը:
Փառատոնի կազմակերպիչը Ռոլան Բիկովի անվան Մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամն է` ՀՀ նախագահի, Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: