Հայ  Рус  Eng
 Նորություններ

 Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2015

Իսահակյան Գայանե

Հայաստանի ապահովագրական շուկայում ամենամեծ հատուցումներն իրականացնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը

 Հայաստանի ապահովագրական շուկայում ամենամեծ հատուցումներն իրականացնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը: Այս մասին են վկայում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կայքում հրապարակված պաշտոնական տվյալները:

Ինչպես նշված է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հաղորդագրության մեջ, հատուցման ամենաբարձր միջին գումարը նշանակում է, որ մեկ վթարի համար ընկերությունը միջինում վճարում է առավել մեծ գումարներ պատճառված վնասը վերականգնելու համար:

Ընկերությունում իրականացվել են վնասի կարգավորման գործընթացների բարելավման աշխատանքներ: Արդյունքում ապահովագրական հատուցման գումարը վճարելու ժամկետը հասցվել է նվազագույնի: Օրենքով նախատեսված 14-21 օրվա փոխարեն վնասի հատուցումն վճարվում է 3-5 օրվա ընթացքում՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

«Դեկտեմբեր ամիսն ԱՊՊԱ պայմանագրերի ակտիվ վերակնքումների շրջան է: Ավտոսեփականատերերի շրջանակում անցկացված հարցումը ցույց է տվել, որ վարորդների համար ապահովագրական ընկերության ընտրության ամենակարևոր ցուցանիշն է ապահովագրողի կողմից վճարվող հատուցումների մեծությունը: Կարևորությամբ երկրորդը հատուցման արագությունն է»,- նշում է աղբյուրը:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը 2015 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով շուկայի առաջատարն է ընդհանուր ապահովագրական պրեմիաների և հատուցումների գծով, այդ թվում նաև ԱՊՊԱ հատվածում: Ընկերության պորտֆելը հոկտեմբերի 1-կազմել է 7.6 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով նվազելով 6.1%: Ընկերության ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է 3,2 մլրդ. դրամ, տարեկան անկումը`65,8%: Ապահովագրական պրմիանրի գծով ընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է 32.2%, իսկ հատուցումների հատվածում` 33.7%: Միևնույն ժամանակ, իրականացված ապահովագրական պատահարների քանակը 9 ամիսներին կազմել է 27 233 (երկրորդ տեղը շուկայում): Ապահովագրողի պորտֆելում ապահովագրական ԱՊՊԱ գծով պրեմիաների տեսակարար կշիռը կազմել է 57% կամ 4.3 մլրդ դրամ, տարեկան անկումը 6,8%: ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների մասնաբաժինը ընդհանուր հատուցումներում կազմել է 69% կամ 2.2 մլրդ. դրամ, կրճատվելով 20.4%: ԱՊՊԱ գծով շուկայի ընդգրկվծությունը հասել է 33.4%-ի, ապահովագրական հատուցումների գծով` 36.6%: Ընկերության կողմից կնքված ապահովագրական պայմանագրերի թիվը նույն ամսաթվով կազմել է 78 383, որից 58 634-ը` ԱՊՊԱ գծով:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը շուկայի առաջատարն է նաև հիմնական ֆինանսական ցուցանիշներով, ինչպես նաև գործակալների և աշխատակիցների թվով:  Մասնավորապես, ընկերության զուտ շահույթը 9 ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 39.9%, ակտիվների չափը` 11,9 մլրդ.դրամ (տարեկան անկումը`7,4%), սեփական կապիտալը` 5,1 մլրդ դրամ (տարեկան աճը`17.4%): Ընկերության աշխատակիցների թիվը նույն օրվա դրությամբ կազմել է 328, նախորդ տարվա 341-ի փոխարեն, գործակալների թիվը` 2308, նախորդ տարվա 2151-ի փոխարեն:

Նշենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 47 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13  գրասենյակ Երևանում, և 34՝  Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5220
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի