ՀՀ Հանրային ծառայութոյւնները կարգավորող հանձնաժողովը ¥ՀԾԿՀ¤
սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի սակագների վերանայման
գործընթացը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հանձնաժողովի
մամուլի ծառայությունից, ՀՀ հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2013-2014 թվականներին
կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը,
ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ
դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները, իր
նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից
էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև
վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման
գործընթացը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՙՀայռուսգազարդ՚ ՓԲԸ-ն և ՙՏրանսգազ՚
ՍՊԸ դուստր ձեռնարկությունը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովին էր ներկայացրել բնակչության համար գազի գների բարձրացման վերաբերյալ
հայտը, որի համաձայն, գազի գները կբարձրանան 67%-ով, ներկայիս 132 հազ.դրամից
աճելով մինչև 221 հազ.դրամ` մեկ հազ.խոր.մետր գազի դիմաց: Ըստ պաշտոնական
վիճակագրության, 2012 թվականին ջերմային էլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի
արտադրության ծավալը ¥182.8 մլրդ. դրամ¤ հանրապետությունում արտադրվող ընդհանուր
ծավալներում կազմել է 45.1%, այն ժամանակ, երբ ՀԷԿ-երինը կազմել է 6.4%, ՀԱԷԿ-ինը`
9.8%, բարձրավոլտ էլեկտրացանցերինը` 0.1%, իսկ էլեկտրաէներգիայի փոխանցման և
բաշխման բաժինը կազմել է 38.6%:
Նշենք, որ ներկայումս ռուսական ակտիվ հանդիսացող ՙՀայաստանի
էլեկտրական ցանցեր՚ ընկերությունը բնակչությանը 1 կՎտ էլեկտրաէներգիան ցերեկային
ժամերին վաճառում է 30 դրամով, իսկ գիշերային ժամերին` 20 դրամով: Մնացած
վերջնական սպառողները 1 կՎտ էլեկտրաէներգիան ստանում են 17-30 դրամով: