Ղարաբաղյան
հակամարտության ներկա փուլում Ռուսաստանի ակտիվությունը պատահական չէ: Ըստ ԱՊԱ-ի`
այդ մասին հայտարարել է Ադրբեջանի իրավական քաղաքականության և պետության կառուցման
կոմիտեի նախագահ Ալի Հուսեյնլին:
«Մենք
նկատում ենք, որ իրական ջանքերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն
առնչվող հանդիպումները տեղի են ունենում հենց Ռուսաստանի միջնորդությամբ: Եթե
Արևմուտքն Ադրբեջանում էներգետիկ շահեր չունենար, հազիվ թե շահագրգռված լիներ այդ
հարցով», - նշել է նա: Հուսեյնլին նաև նշել է, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում պաշտոնական
անձինք, խոեսլով ղարաբաղյան հակամարտության մասին, նշում են հայկական լոբբի ուժը:
«Ադրբեջանի պաշտոնական անձինք դրական են գնահատել Սոչիի հանդիպումը: Սակայն
Հայաստանն Ադրբեջանի հետ դիմակայությանը չի դիմանա ոչ տնտեսական, ոչ ռազմական
բնագավառներում», - հայտարարել է նա: